Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ հարսանիքից շատ չանցած աստղային զույգը որոշել է բաժանվել:
Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորտը ցնցեցին համացանցը իրենց ամուսնալուծության մասին լուրով: Չնայած այն բանին, որ երգչուհին հասցրել էր դերասանի հետ իրենց ոչ մշտական հարաբերություններին նոր երգ նվիրել, աղբյուրները պնդում են, որ զույգը համենայնդեպս միասին է:
Մայլին և Լիամը երկար տարիներ տևող իրենց հարաբերությունների ընթացքում հասցրել են մի քանի անգամ բաժանվել, հաշտվել և նորից հեռանալ միմյանցից, բայց արդյունքում միանալ: Աստղերի հարազատները համոզված են, որ այս անգամ զույգը արագացնում է դեպքերը՝ փոխանցում է E! News-ը:
«Մայլիի և Լիամի ընտանիքները նրանց համոզում են փոքր-ինչ սպասել և առանձին ապրել՝ մինչև ամուսնալուծության վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը: Երկուսն էլ այժմ վշտացած են այն բանից, ինչ տեղի է ունենում, և տառապում են դրանից»,- ասում է աղբյուրը:
Նշվում է, որ այժմ ամուսինները «ձգտում են չշփվել և իսկապես միմյանց հանգիստ տալ»: Լիամը ընտանիքի հետ հեռացել է «իր մոտ»՝ Ավստրալիա, իսկ Մայլին արձակուրդն անցկացնում է իր նոր ընկերուհու՝ Քեյթլին Քարթերի հետ: