Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արդի Ռուսաստանը ո՛չ այլընտրանք ունի և ո՛չ էլ երկարաժամկետ առաքելություն

«Ազատ» աշխարհին հակադրվող Խորհրդային Միությունը, այնուամենայնիվ, ինչ-որ մի բան տալիս էր մոլորակին։ Կայսրության գոյությունը գաղափարական տեսանկյունից իմաստավորված էր, այն ուներ հստակ առաքելություն, որի հիմքի վրա էլ կառուցարկվում էր կապիտալիստական հասարակարգի այլընտրանքը։

Իսկ ի՞նչ է տալիս աշխարհին արդի Ռուսաստանը։ Այս հարցի մասին երկար եմ մտածել՝ գալով այն եզրակացությանը, որ 21-րդ դարի Ռուսաստանն ընդամենը Խորհրդային Միության դրամատիկ մահվան հիշողությունն է և ոչ ավելին։ Հենց այս հիշեցումն է նրա առաքելությունը. ցավոք սրտի, ռուսները որևէ այլ բան չեն կարողանում տալ աշխարհին։ Իրականում սա շատ ցավոտ երևույթ է․ կայսրությունը չկա, բայց կայսերական գիտակցությունը դեռևս շարունակում է տիրապետող դիրքեր զբաղեցնել։ Գոյաբանական այս անհամապատասխանության հետևանքները բոլորն էլ տեսնում են, դրա առաջին զոհը Ռուսաստանի բնակչությունն է, իսկ հետո հարևանները՝ Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը և այսպես շարունակ։

Վերադառնալով խնդրո առարկային՝ հետևյալ հարցադրումն անենք. ո՞րն է լիբերալիզմը «թաղող» Ռուսաստանի այլընտրանքը։ Նախագահ Վ․ Պուտինն ասում է, թե ազատականության դարաշրջանը սպառել է իրեն, բայց աշխարհին ցույց չի տալիս դրա այլընտրանքը։ Խորհրդային Միությունը ցույց էր տալիս, իսկ Պուտինը՝ ոչ։

Խնդրի էությունն ընկալելու համար առաջին հերթին անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին․ ի՞նչ է նշանակում «լիբերալիզմի դարաշրջան» եզրույթը։

Իհարկե, ոչ ոք չի կարող հստակ պատասխանել այս հարցին․ կա՛մ չկա, կա՛մ էլ պատասխանները բազմազան են ու տարասեռ։ Իրականում հակված եմ կարծելու, թե «լիբերալիզմի դարաշրջան» եզրույթն ընդամենը լրագրողական շտամպ է և չունի լուրջ բովանդակություն։ Ավելին՝ լիբերալիզմի մասին Պուտինի դատողությունների հասցեատերը Ռուսաստանի բնակչությունն է։ Ազատականությունը Ռուսաստանում ավանդականորեն դիտարկվում է որպես թշնամական գաղափարախոսություն: Անհրաժեշտ է նկատել, որ այն ընկալվում է ոչ թե իր բուն էությամբ և կառուցվածքով, այլ պարզապես Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ կապված ցանկացած արժեք խծկվել է դրա բովանդակության մեջ։ Այդ իսկ պատճառով ազատականության ընկալումները Մոսկվայում և Լոնդոնում խիստ տարբերվում են իրարից։

Հիմա այդ նույն տրամաբանությամբ Պուտինը փորձում է իր ներքին լսարանին ցույց տալ, թե ինքը հաղթել է Ռուսաստանի թշնամական գաղափարախոսությանը, որը ժամանակին քայքայել է Ռուսական կայսրությունը, կործանել է Խորհրդային Միությունը և թալանել է 90-ականների Ռուսաստանը։

Այսինքն՝ չափազանց պարզունակ պոպուլիզմի հետ գործ ունենք: Փաստորեն, լիբերալիզմին հաղթելը Ղրիմի անեքսիայի պես մի գործողություն է՝ պրոպագանդայի միջոցով կիսաքաղցած ժողովրդին կերակրելու համար նախատեսված։

Բայց խնդիրն այսքանով չի ավարտվում։ Պուտինը խիստ քննադատության է ենթարկում նաև բազմամշակութայնության գաղափարը՝ ներկայացնելով այն որպես լիբերալիզմի առաջնային պոստուլատ։ Իսկապես բազմամշակութայնությունը առաջնային դիրքեր է զբաղեցնում ազատականության համակարգում, բայց անհրաժեշտ է նկատել, որ դա չի սահմանափակվում ազատականության շրջանակներով։ Բազմամշակութայնությունը կարող է գոյություն ունենալ նաև լիբերալիզմից անդին։ Եվ այսպես, գաղթականների հիմնախնդրով պայմանավորված, մերժելով բազմամշակութայնության գաղափարը, Պուտինը առնվազն պետք է ցույց տա բազմաէթնիկ ու բազմակրոն Դաշնության ապագայի հեռանկարները։ Օրինակ՝ Խորհրդային Միությունը գոնե փորձում էր լուծել այդ խնդիրը՝ առաջ քաշելով Homo Soveticus եզրույթը, որն իհարկե դատապարտվեց ձախողման։ Ո՞րն է Պուտինի այլընտրանքը, ինչպես են հարյուրավոր էթնիկական խմբերն ու կոնֆեսիաները գոյակցելու իրար հետ։

Եկանք-հասանք ամենակարևոր հիմնախնդրին․ ո՞րն է ազատ շուկայի այլընտրանքը։ Արդի Ռուսաստանում իհարկե չկա ազատ շուկա, բայց դրա այլընտրանքը պետական ռեկետն է, կոռուպցիան, սեփականության անձեռնմխելիության բացակայությունը, քրեական հեղինակություններին ու պետությանը «փայ տալը» և այսպես շարունակ։

Եթե մի փոքր հետևեք Ռուսաստանի ներքին իրավիճակին, ապա կտեսնեք, որ պետական կազմակերպություններն ամենաանարդյունավետն են ու ամենակոռումպացվածը՝ Газпром, Роснефть, Роснано, Росатом, Роскосмос և այլն։ Ամենազավեշտալի իրավիճակում հայտնվում են հատկապես Роснано-ն ու Роскосмос-ը։ Չուբայսն այդպես էլ չկարողացավ Ռուսաստանում Սիլիկոնյան հովիտ ստեղծել, իսկ Ռոգոզինի թեթև ձեռքով տիեզերքում ռուսները ամեն օր խայտառակ են լինում։

Հիմա ո՞րն է ազատ շուկայի այլընտրանքը՝ պետական բյուջեն անարդյունք վատնող պետական կազմակերպությունները, թե՞ պետական ռեկետի էլ ավելի խորացումը կամ էլ լրագրողների պայուսակներում թմրադեղեր գցելը։

Իրականում ես ազատականության ջատագով չեմ և կարծում եմ, որ «լիբերալիզմի դարաշրջան» եզրույթն ինքնին պրոպագանդիստական էություն ունի։ Բայց այս հարցերը երկրորդական են: Խնդիրն այն է, որ արդի Ռուսաստանը ո՛չ այլընտրանք ունի և ո՛չ էլ երկարաժամկետ առաքելություն։ Այն գործում է պատեհությունից դրդված ու կարճաժամկետ քայլերով․ անեքսիայի է ենթարկում Ղրիմը, թաղում է ազատականությունը, և այս ամենը՝ ընդամենը մեկ նպատակով․ երկարաձգել ռեժիմի գոյությունը և ոչ ավելին, իհարկե, սեփական ժողովրդին կերակրելով պրոպագանդիստական աղբով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում