Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Փաշինյանը դարձել է ինքն իր գործիքի գերին

Երբ մենք Նիկոլ Փաշինյանին առաջարկում էինք հստակեցնել իր գաղափարական պատկանելիությունը, նրան թվում էր, թե առաջարկն այդ պարապ դեմագոգիայի հետևանք է կամ էլ քաղաքական նորաձևության քաղքենի պահանջարկ։ Ավելին՝ վարչապետը համոզված էր, թե ինչ-որ փուլում կարող է բոլոր գաղափարական հոսանքներին համախմբել իր շուրջը, օգտագործել դրանց և հետո, ըստ անհրաժեշտության, առանձին-առանձին դուրս շպրտել։ Այս ամենի հետ զուգընթաց կառավարող թիմն իր առջև խնդիր էր դրել մշտապես կույս մնալ, չարատավորվել որևէ գաղափարական կոնցեպտով և հետևողականորեն շարունակել բոլորին դուր գալու ու բավարարելու անսկզբունք քաղաքականությունը։

Իհարկե սա հնարամիտ խաղ է, միայն թե մի խնդիր կա․ ժամանակի ընթացքում նմանատիպ խաղերն այնպիսի իրավիճակ են ստեղծում, երբ խաղացողն այլևս չի կարողանում վերահսկել դրա ընթացքն, ու խաղն է սկսում տնօրինել խաղացողի մտածողությունն ու վարքագիծը։ Պոպուլիզմն արդյունավետ և որոշ դեպքերում նաև անհրաժեշտ գործիք է, առանց դրա ներգործության քաղաքական պայքարն անհեռանկար ու ձախողված զբաղմունք է։ Բայց երբ չափից շատ ես սկսում դրա հետ խաղալ, այն դառնում է անկառավարելի ու անվերահսկելի։

Իմ համոզմամբ վարչապետ Փաշինյանի հետ կատարվել է մտածողության հենց այս նույն էվոլյուցիան։ Նա հաղթեց պոպուլիզմի հաշվին, բայց ժամանակի ընթացքում կորցրեց իր այդ արդյունավետ գործիքի նկատմամբ վերահսկողությունն ու դարձավ դրա գերին։ Հիմա Փաշինյանն այլևս չի կարողանում կառավարել այդ գործիքը, ընդհակառակը՝ գործիքն է կառավարում նրա զգացմունքներն ու մտածողությունը։

Ասվածի վկայությունը Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Ավելի շուտ իրավիճակն այդ տրամաբանական պատասխանն է փաշինյանական պոպուլիզմին։

Եթե քաղաքական ուժը չունի հանքարդյունաբերության վերաբերյալ որևէ հստակ հայեցակարգ և հիմնախնդրի կարգավորումը պայմանավորում է պատեհապաշտությամբ, ապա հիմնախնդրի կողմից առավել կառուցողական պատասխան չի կարելի ակնկալել։ Եթե քաղաքական ուժը փորձում է խաղալ և՛ բնապահպանների և՛ հանքարդյունաբերողների հետ, ապա վերջում խաղացողը հենց ինքն է խաղի առարկա դառնում ինչպես բնապահպանների, այնպես էլ հանքարդյունաբերողների համար։

Հնարավոր է տարօրինակ հնչի, բայց բուն կոնֆլիկտը Ամուլսարի մեջ չէ, այլ՝ կառավարող ուժի անկարողության ու չիմացության։ Ահա սա է ամենավտանգավոր պահը, թե չէ Ամուլսարի պես մարտահրավերներ միշտ էլ լինելու են, ավելին՝ մարտահրավերները յուրաքանչյուր սոցիումի ու համակարգի անբաժան մասնիկներն են։ Խնդիրն այն է, թե հանրույթն ու կառավարող ուժերն ինչպես են պատասխանում այդ մարտահրավերներին։ Կարողանո՞ւմ են, թե չեն կարողանում, պատրա՞ստ են, թե՞ ոչ։

Ասվածի համատեքստում նկատենք, որ վարչապետն իր թիմի հետ միասին հայտնվել է երկու քարի արանքում․ մի կողմից բնապահպաններն ու ջերմուկցիներն են, իսկ մյուս կողմից հանքարդյունաբերողները։ Սա փակուղի է, և այդ փակուղու գլխավոր ճարտարապետը հենց ինքն է՝ Փաշինյանը։ Ցանկացած ուղղությամբ քայլը դիտարկվելու է որպես դավաճանություն, քանի որ նա բոլոր կողմերին ժամանակին համոզել է, թե իրենցից մեկն է։ Եթե վարչապետը հանդես գա հանքի բացման պաշտպանության դիրքերից, ապա դառնալու է ձախերի, կանաչների ու ժողովրդի մի զգալի մասի գաղափարական հակառակորդը, իսկ եթե շարժվի հակառակ ուղղությամբ, ապա խնդիրներ է ունենալու խոշոր կապիտալի և դրա գաղափարախոսների հետ։

Իհարկե անլուծելի թվացող խնդիրն այս կարող է լուծում ունենալ։ Ավելին փակուղին շրջանցելու իրական հնարավորություն կա։ Բայց հնարավորությունն այդ չափազանց ցավոտ է ու վտանգավոր։ Պարզապես Փաշինյանը պետք է ընտրություն կատարի՝ հստակեցնելով իր գաղափական պատկանելությունն ու քաղաքական ընթացքի փիլիսոփայությունը։ Նա պետք է ընտրի, և ընտրելով ճշգրտի իր հայեցակարգը հանքարդյունաբերության և կենսամիջավայրի, տնտեսության և կառավարման, սոցիալական արդարության և հավասարության վերաբերյալ։

Այս ամենից զատ վարչապետը նաև պետք է հասկանա, որ բոլոր գաղափարական հոսանքներին իր շուրջը համախմբելու, դրանց հետ առանձին-առանձին խաղալու և միևնույն ժամանակ անգաղափար և անսկզբունք մնալու մոտեցումը պատճառ է դառնալու նորանոր մարտահրավերների ու հիմնախնդիրների՝ Ամուլսարից շատ ավելի վտանգավոր ու անլուծելի։ Չի կարելի բոլորին դուր գալ ու բավարարել, հանրային համերաշխության էությունն ավելին է, քան այս պարզունակ մոտեցումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում