Ղազախստանում Ուրալսկի 29-ամյա մի բնակչուհին երկու երեխա է ծնել՝ երկու ամսվա տարբերությամբ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Ինչպես նշվում է, սկզբում կինը 25 շաբաթական դուստր է ծնել, իսկ երկու ամիս և 16 օր հետո տղա է ծնել:
Պարզվում է, որ այս դեպքը բացատրվում է կնոջ մարմնի առանձնահատկությամբ՝ մասնավորապես կրկնակի արգանդով:
Ավելին, ինչպես շեշտվում է, նման դեպքերում ողջ երեխա ունենալու հնարավորությունները ցածր են` 50 միլիոնից մոտ 1:
«Բայց ծայրամասային կենտրոնի բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մայրն ու երեխաները լավ են լավ են զգում իրենց», – ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ: