Բռնագրավված Ղրիմում ռուս զինծառայողները պատահաբար հրթիռ են արձակել: Դա տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին, բայց դեպքի մասին հրապարակվել է միայն հիմա, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշում կայացրեց վերականգնել անփութ զինվորականներից նյութական փոխհատուցման գանձումը:
Հրթիռի չարտոնված արձակումը տեղի է ունեցել Սակիի օդանավակայանում: Սարսափելի հետևանքներից խուսափել են միայն այն պատճառով, որ հրթիռը անմիջապես ակտիվացել է անգարում, և մարտագլխիկը (100 կգ պայթուցիկ) չի աշխատել՝ հայտնում է fakty.ua -ը:
Արդյունքում չորս մետր երկարություն և 700 կգ քաշ ունեցող հրթիռը խոցել է անգարի պատը, քանդել դարպասը, ոչնչացրել փորձարկման սարքավորումներ և մեկ այլ X-29TD հրթիռ:
Ռուս զինվորականներին արդեն պատժել են՝ սահմանափակելով ծառայողական առաջխաղացումը, և պահել են դրամական նպաստի մի մասը: Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը, այնուամենայնիվ, ցանկանում է ամբողջությամբ փոխհատուցել վնասը, որը գնահատվել է 45 միլիոն ռուբլի: