Ղրղզստանի ՆԳՆ-ն նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ազգականներից մեկի տանը հայտանբերել է նրա կողմնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կազմակերպման ծախսերի ցանկ: Այս մասին ասվում է շաբաթ նախարարության տարածած հաղորդագրությունում՝ հաղորդում է TASS-ը:
«Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մարդկանց ցուցակներ՝ բնակավայրերի նշմամբ, հեռախոսահամարներով, ինչպես նաև 2.225 մլն սոմ (32 հազար դոլար) և 318 հազար դոլարի ծախսերի մասին գրառումներ: Նախնական տվյալներով՝ նշված գումարները ծախսվել են հանրահավաքների և զանգվածային անկարգությունների մասնակիցներին պահելու և ֆինանսավորելու համար», – նշվում է հաղորդագրությունում:
Գերատեսչության տվյալներով՝ այդ միջոցները պահպանվել են Աթամբաևի որդու աներոջ տանը: Այնտեղ են գտնվել նաև գումարները ստացողների անունները:
«Ներկայում տվյալ ցուցակները մանրակրկիտ ստուգվում են եւ հետագայում դրանց վերաբերյալ օրինական որոշում կընդունվի», – նշում է ՆԳՆ-ն:
Հիշեցնենք, որ անձեռնմխելիությունից զրկված Աթամբաևը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին Կոյ Տաշ գյուղի իր նստավայրում գրեթե մեկ օր տևած հատուկ գործողության ընթացքում: