Վերջերս բանտում մահացած մանկապիղծ միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի նյույորքյան տունը դարձել է տեղական տեսարժան վայր: Պարզվել է, որ պալատում կան վագրերի և պուդելների խրտվիլակներ: Ըստ New York Post-ի՝ մարդիկ փորձում են տեսնել նրանց պատուհանների միջով և լուսանկարել:
Առանձնատան գաղտնիքները հայտնի դարձան հեջ-ֆոնդի վաճառողի շնորհիվ (ներդրումային ֆոնդ, որն ապահովագրում է ակտիվները շուկայի բացասական միտումների դեմ): Նա այցելել է Էփշտեյնի տուն բիզնեսի հարցերով: Առանձնատան ինտերիերը, ներդրողին թվացել է շքեղ, բայց տարօրինակ (տունը գնահատվում է 56 միլիոն դոլար): Նա լուսանկարել է սենյակները և նկարները տեղադրել համացանցում:
Առևտրականը լուսանկարել է նաև պատի վրա փակցված մի պատկեր, որտեղ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն է՝ կապույտ հագուստով: Ներդրողը ուշադրություն է հրավիրել նաև մերկ կնոջ դիմանկարի վրա (1905 թ. գինը՝ 5,9 միլիոն դոլար), ինչպես նաև պուդելի ու վագրի խրտվիլակների վրա։