Ճապոնիայում տաք աղբյուրների համար դաջվածքների արգելքը ավանդական է: Զբոսաշրջիկների և օտարերկրացիների աճող քանակի պատճառով ճապոնական օնսեն-լոգարանները դառնում են ավելի հանդուրժող մարմնի վրայի դաջվածքների հանդեպ՝ regnum.ru-ն:
Ըստ ճապոնական Asahi Shimbun լրատվամիջոցի՝ Ճապոնիայում դաջվածքները միշտ համարվել են յակուձայի և գանգստերների բնութագրական հատկանիշը: Կառավարությունը կարծում է, որ դաջվածքների պատճառով օտարերկրացիներին լողալ չթույլատրելը արդեն «տեղին չէ», հատկապես, որ երկիրը պատրաստվում է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական և պարաօլիմպիական խաղերին, որոնք կներգրավեն ճապոնական ավանդույթներով և մշակույթով հետաքրքրված ավելի շատ օտարերկրացիների: