Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է կանեփի օրինականացման շարժման ակտիվիստ և մարիխուանայի տարածման խոշորագույն առցանց ցանցի հիմնադիր Ամոս Դով Սիլվերին։ Նախօրեին Բորիսպոլ օդանավակայանում՝ Իսրայել արտահանձնման ժամանակ նրան հաջողվել է փախչել հատուկ ծառայություններից։
«Անհապաղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Իսրայելի քաղաքացի Ամոս Դով Սիլվերին։ Առաջիկայում նա կարտահանձնվի՝ համապատասխան գործող օրենսդրության»,-ասվում է հաղորդագրությունում։