Օդաչու Դամիր Յուսուպովը, որի օգնությամբ Airbus A321 ինքնաթիռը եգիպտացորենի դաշտում վայրէջք է կատարել, այսօր գիշեր տուն է վերադարձել։ Նա իր հետ տարել է եգիպտացորենի մեծ կողր։ Բացի այդ, նրա կինը՝ Նատալյան ցույց է տվել նկարը, որը վերջին չվերթից տուն է բերել ամուսինը։
Եգիպտացորենը դարձել է այդ ավիաաղետի խորհրդանիշը։ Համացանցում տարածվել է Դմիտրի Իվլիցկու արտահայտությունը, երբ նա ուղևորներին ասել է․ «Աջ գնանք, դեպի արև, եգիպտացորենի մարգերի միջով»։
«Վախ և սարսափ չկար, եգիպտացորենի դաշտը ես տեսնում էի իմ առջև, փորձում էի իջեցնել ուղղահայաց կերպով»,-ասել է օդաչուն։