Լուրեր
Չեմ կարծում՝ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին

Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով BBC-ի կողմից գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) վերագրվող մեղադրանքին, նրա կողմից կրակ արձակելու հրաման տալուն:

«Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա: Ժամանակը ցույց կտա: Նման բան չի կարա լինի: Որպես պատերազմ անցած մարդ երբեք նա իրեն թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու:

  • Դիտումներ՝ *