Նյու Հեմփշիրում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է մասնակիցներից մեկին։ Ավելի ուշ պարզվել է, որ վերջինը Թրամփի կողմնակիցն է, հաղորդում է The Hill-ը։
Ամբոխի մեջ իր ընդդիմադիրների ոկղքին կանգնած Ֆրենկ Դոուսոնին տեսնելով՝ Թրամփը թիկնապահներին կարգադրել է նրան դուրս հրավիրել։
«Այս տղան քաշի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Գնա՛ տուն։ Սկսի՛ր սպորտով զբաղվել։ Դու՛րս տարեք նրան այստեղից, խնդրում եմ»,-ասել է նախագահը։
Ըստ երևույթին, նախագահը չի նկատել, որ Դոուսոնը կրել է Թրամփ-2020 մակագրությամբ շապիկ։
Երբ պարզվել է, որ նա Թրամփի կողմնակիցն է, նախագահն ինքնաթիռից զանգահարել է վերջինին, սակայն ներողություն չի խնդրել, այլ շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
Ֆրենկ Դոուսոնն ասել է, որ նեղացած չէ Թրամփից։
President Trump mocks appearance of rally protester: "That guy's got a serious weight problem" https://t.co/OnWQ2BnSMc pic.twitter.com/7xTBiNPS5J
— The Hill (@thehill) August 16, 2019