Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու. փաստաբանը՝ Միհրան Պողոսյանին չարտահանձնելու ՌԴ որոշման մասին

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Միհրան Պողոսյանին արտահանձնելու վերաբերյալ Ռուսաստանի բացասական պատասխանի առնչությամբ:

«Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու …

Փաստորեն Ռուսաստանը հրաժարվեց հաձնել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին:

ՌԴ գլխավոր դատախազությունը նշել է, որ Մ. Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չէ` հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները, համաձայն որի` իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք է, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:

Թե ինչպիսի վնաս կարող է հասցվել Ռուսաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը այդ անձին Հայատանին հանձնելու դեպքում, գիտեն միայն իրենք, բայց որ այդպիսի պատասխանը իրական ծաղր ու ապտակ է Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ակնհայտ ու բացահայտ է:

Փաստորեն, որպես պետություն, Հայաստանը զրկվում է քրեական հետապնդում իրականացնելու և անձին քրեական պատասխանատվության ենթարկելու իր ինքնիշխան իրավունքից:

Բայց այս հարցում անիմաստ ու անհիմն է մեղադրել Ռուսաստանին: Մարդիկ առաջնորդվել են իրենց պետական շահերով:

Դու՛ք բարի լինեիք Ձեր գործողություններն իրականացնել այնպես, որ, ինչպես Դուք եք ասում, ոչ մեկ, այդ թվում Միհրան Մողոսյանը, չպլստար ու խուսափեր պատասխանատվությունից: Ինչու՞ և ո՞ւմ թույլտվությամբ կամ համաձայնությամբ այդ մարդը կարողացավ դուրս գալ Հայաստանից:

Այս ձախողման ու տապալման, իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու…

Միակ մխիթարող հանգամանքն այն է, որ ինչպես մի առիթով նշեց ՀՀ վարչապետը, Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր…»,- գրել է փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում