Tuesday, 16 04 2024
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում

«Քեթրինի» Միհրանը չի արտահանձնվի Հայաստան․ Մոսկվայի ապտակը Երևանին

Այսօր պաշտոնապես հաստատվեց այն լուրը, ինչի մասին տեղական ու ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում էին շաբաթներ շարունակ՝ չնայած պատկան մարմինների հերքումներին։ ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը․ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»,- գրել է դատախազության մամուլի պատասխանատուն:

Կարծում ենք՝ երկրորդական-երրորդական է այն հիմնավորումը, ինչի համար Մոսկվան հրաժարվել է արտահանձնել Միհրան Պողոսյանին։ Փաստն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները կայացրել են քաղաքական որոշում՝ քրեաօլիգարխիկ համակարգի ամենևին էլ ոչ առանցքային գործչին վեր դասելով ռազմավարական գործընկերությունից, Հայաստանի լեգիտիմ իշխանությունից։

Եթե Մարտի 1-ի գործով անցնող առանցքային դերակատարները որոշակի կարևորություն ունեն Մոսկվայի համար ու ինչ-որ կերպ բացատրելի է նրանց ատամներով պահելու Մոսկվայի գայթակղությունը, ապա Միհրան Պողոսյանի պարագայում նման անհրաժեշտություն չկար, ոչ էլ՝ մականունավոր գենարալն ինքնին արժեքավոր ֆիգուր է՝ ինֆորմացիային տիրապետելու կամ քաղաքական նպատակներին ծառայելու իմաստով։

Մոսկվան ցուցադրական քաղաքական դեմարշ է արել, որի իմաստն այն է, որ Պուտինի իշխանությունը հետխորհրդային տարածքի ավտորիտար, կոռումպացված ռեժիմների ներկայացուցիչների հիմնական հովանավորն է։ Մյուս կողմից՝ սա Պուտինի իշխանության վերաբերմունքն է Հայաստանի գործող իշխանության, հայկական հեղափոխության հանդեպ։ Մոսկվան փաստացի հասկացնում է, որ բարեկամական վերաբերմունք չունի մեր երկրի, նրա իշխանությունների հանդեպ։ Եվ վերջապես՝ սա Մոսկվայի անթաքույց պատասխանն է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։

Ուշագրավ է, որ Ռուսաստանի իշխանությունները նման ոչ բարեկամական քայլի դիմում են ԵՏՄ գագաթաժողովից ընդամենը երկու ամիս առաջ, երբ սպասվում է նաև Վլադիմիր Պուտինի այցը Երևան։

Կարելի է ենթադրել, որ Պուտինը հիմքեր է ստեղծում՝ Երևան չայցելելու համար, կամ էլ՝ Մոսկվան հասկացնում է, որ հայկական կողմն ակնկալիքներ չունենա Ռուսաստանի նախագահի այցից։

Իհարկե, առանձին քննարկման թեմա է Միհրան Պողոսյանի՝ քրեաօլիգարխիկ համակարգի այս հավաքական կերպարի, քստմնելի վարքագիծը։ «Քեթրինի» Միհրանը գնաց ողորմելի նվաստացման, անարգեց գեներալի ուսադիրները, իր զինվորական երդումը՝ Մոսկվայի բարեհաճությունը ստանալու, նրա կողմից Հայաստանի դեմ «զինվորագրվելու» համար։ Սա է հայկական քրեաօլիգարխիան՝ անհայրենիք այդ տեսակը, որն իր կաշին փրկելու համար կարող է ուրանալ հայրենիքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում