Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը օգոստոսի 17-ին «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարեց՝ ներկայացվելու է Կոտայքի մարզի ողջ տնտեսական ներուժը: Նա ներկայացրեց չորս հիմնական ուղղություն, որ նախանշել են՝ որպես մարզի տնտեսական զարգացման հայեցակարգային ուղղություններ, դրանք են՝ ադամանդագործությունը, վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ այգեգործությունն ու տեխնիկական գյուղատնտեսությունը, ինչպես նաև տուրիզմն ու հյուրընկալությունը: