Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

«30 տարի խրամատային պատերազմի մեջ ենք․ հայտարարություն մի՛ արեք, ցուցադրե՛ք»

Ադրբեջանական ռազմական-քարոզչական ուղղվածության մի քանի կայքեր, հղում անելով Պետական սահմանապահ ծառայությանը (ՊՍԾ), այս շաբաթ տեղեկություն են տարածել մամուլում՝ նշելով, թե ադրբեջանական սահմանապահ զորքերը դիրքային առաջխաղացում են ունեցել ՀՀ Տավուշի մարզի հետ սահմանին։ Մասնավորապես, նշվում է, թե ՊՍԾ-ն 4 նոր դիրք է կառուցել Տավուշի սահմանի մոտ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, տեղեկատվական մանիպուլյացիա է համարում ադրբեջանական կողմի տարածած այս հաղորդագրությունը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Ադրբեջանի ՊՍԾ-ն հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկական տեղեկատվական դաշտը»:

ՊՆ-ի մամուլի խոսնակն ընդգծել է, որ դիրքային տեղաշարժերն առաջնագծում մշտական բնույթ են կրում, բայց ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը դրանց հնչեղություն չի հաղորդում, քանի որ մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը: Նաև ավելացրել է․ «Այնուամենայնիվ, եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական զինված ուժերի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ»։

Հարցին իր հոդվածում մանրամասն վերլուծությամբ անդրադարձել է նաև ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, 650-700 մ բարձրություն ունեցող Պապաքարի բարձունքի մասին է: Սակայն տեղանքի ուսումնասիրությունը արբանյակային նկարների միջոցով ցույց է տալիս, որ սա ընդամենը տեղեկատվական մանիպուլյացիա է․ «Համացանցային բաց աղբյուրներից, այդ թվում՝ Google Earth և Planet Labs ընկերությունների տրամադրած արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Վրաստան-Ադրբեջան սահմանին տեղակայված բլրի վրա նախկինում ևս Ադրբեջանի զինուժն էր տեղակայված»:

Մինչդեռ 2017 թ.-ին և 2019 թ. ապրիլի 27-ին Google Earth-ի տրամադրած արբանյակային լուսանկարներում հստակ երևում է, որ, ի տարբերություն ադրբեջանական սահմանապահների, նշված հատվածում ՀՀ զինված ուժերը կատարել են մեծածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքներ՝ գրանցելով շուրջ 1-1,5 կմ առաջխաղացում և ամրանալով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Իսկ ադրբեջանական կողմում կառուցվել է նոր հենակետ և այդ հենակետ տանող ճանապարհ: Հիմնական աշխատանքները երկու կողմում իրականացվել են 2019 թ. ընթացքում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը:

– Պարոն Պետրոսյանց, Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին է խոսքը և ո՞վ է իրականում սահմանային առաջխաղացում գրանցել։

– Ճիշտն ասած՝ ես էլ կոնկրետ ինֆորմացիա չունեմ՝ ո՞վ ինչքա՞ն առաջխաղացում է ունեցել և որտե՞ղ ու ինչպե՞ս է արել։ Ընդամենը մամուլում եղել է տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանցիները տեղեկություն են տարածել՝ նշելով, որ իրենք նոր դիրքեր են կառուցել, բավականին առաջ են գնացել այդ ուղղության վրա։ Եվ դրան ի պատասխան մեր կողմից Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մենք էլ ենք նմանատիպ բաներ անում, բայց մենք չենք հնչեցնում, չենք լուսաբանում, և իրենք իրենց տարածքում են դիրքերի որոշակի փոփոխություն կատարել։ Եվ կարծեմ՝ փոխնախարար Բալայանն էլ էր մոտավորապես նույն բանը ասել, որ մենք էլ որոշակի գործողություններ կատարել, մենք էլ մերն ենք անում։ Ուղղակի խնդիրն այն է, որ այդ ինֆորմացիան չի կարող բաց լինել, չեն կարող բացահայտ ասել, որ այսինչ տեղում այս կամ այն գործողություններն են իրականացրել, տեղաշարժեր ենք ունեցել և այլն։ Ամեն դեպքում մարտական դիրքերին վերաբերող ցանկացած բան գաղտնիք է պարունակում, և ավելի հստակ, կոնկրետ դրա մասին գիտեն համապատասխան մարմիններ, որոնք էլ որքան թույլատրելի է՝ դրա մասին տեղեկացնում են, խոսում են։ Բայց եթե և՛ ադրբեջանցիներն են ասում, և՛ մեր կողմի իրավասու անձանց կողմից է նման արձագանք լինում՝ խոսքն, ըստ երևույթին, սահմանային գոտում մարտական դիրքերի որոշակի փոփոխությունների մասին է՝ առավել բարենպաստ դիրքեր գրավելու համար։ Եվ ընդհանրապես ցանկացած փոփոխություն, տեղաշարժ կատարվում է հակառակորդի հանդեպ առավել բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով։

– Դուք գիտեք, որ մեր Պաշտպանության նախարարությունը հաճախ դժգոհում է որոշ լրատվամիջոցներից, ասում է, որ տուրք են տալիս Ադրբեջանի քարոզչությանը, անմիջապես արձագանքում են։ Եվ կան լրատվամիջոցներ, որոնք ՊՆ-ից են դժգոհ, ասում են՝ այս կամ այն հարցը, միջադեպը թաքցրել եք։ Ձեր կարծիքով՝ այս պարագայում պե՞տք է վստահենք ՊՆ-ին։

– Գիտեք, լինելով պատերազմին վերաբերող հարցերի մասնագետ՝ անձամբ իմ կարծիքը կարող եմ ասել։ Ես կարծում եմ, որ այսօր մեզ մոտ ԶԼՄ-ները չափից շատ ինֆորմացիա են տալիս, որը չպետք է հաղորդվի, որովհետև մենք գտնվում ենք պատերազմի մեջ և մենք պետք է ունենանք որոշակի ցենզուրա՝ սկսած մարտական հերթապահության իրականացմանը վերաբերող հարցերից՝ վերջացրած մարտական հենակետերին վերաբերող հարցերով, ինչն այսօր չկա։ Դա իմ անձնական համոզմունքն է, որովհետև նույնիսկ այն անմեղ նկարը, որը մարտական հերթապահության դիրքում ՊՆ-ի թույլտվությամբ նկարվում է լրատվամիջոցի կողմից և հետո հրապարակվում է համանցանցում կամ այլ հարթակներում, որոշակի տեղեկատվություն են տալիս։ Եվ այդ տեղեկատվությունը ճիշտ օգտագործելու դեպքում բավական առավելություններ կարող ես ստանալ։ Դրա համար կարծում եմ՝ մեր լրատվամիջոցներն այդքան էլ ճիշտ չեն անում, որ բողոքում են ՊՆ-ից։ Ես կարծում եմ, որ ընդհակառակը՝ ՊՆ-ն շատ ավելի խիստ պետք է մոտենա այդ հարցին, ինչը չի անում։ Իսկ թե ադրբեջանցիներն ինչ են անում, ոնց են անում, դա թող իրենց խնդիրը մնա։ Ի դեպ, ձեզ ասեմ, որ Ադրբեջանում նույնիսկ օրենք կա, ըստ որի՝ եթե որևէ ԶԼՄ կամ թեկուզ անձ սոցցանցերում, համացանցում մարտական հերթապահությանը կամ բանակին վերաբերող որևէ լուր հրապարակի, որը պաշտոնապես իրենց կողմից տրված չէ, տվյալ ԶԼՄ-ն կամ անձը քրեական պատասխանատվության կենթարկվի։

– Բայց կան հարցեր, որոնք, կարծես, իմաստ չունի հանրությունից գաղտնի պահել։ Օրինակ, ապրիլյան պատերազմի օրերին համապատասխան գերատեսչությունները, ղեկավարությունը հայտարարում էին, թե ընդամենը 18 զոհ ունենք, մինչդեռ իրականում 100-ից ավելի զոհ էինք ունեցել, և նրանց մեծ մասն էլ զոհվել էին առաջին իսկ գիշերը։ Կամ կորցրած տարածքների հարցը՝ 700, թե 800 հեկտար։ Օրերս էլ ռազմական փորձագետներից մեկը հեռուստատեսային հարցազրույցում ասաց, որ իրականում ոչ թե 800, այլ մոտ 470 հեկտարի մասին է խոսքը։ Համաձայն չե՞ք, որ նման տեղեկությունները թաքցնում են հիմնականում այն նպատակով, որ օրվա իշխանությունը քաղաքական վնասներ չկրի։

– Ես արդեն ասացի, որ ինքս ՊՆ-ի մոտեցումը որոշակիորեն սխալ եմ համարում։ Դա վերաբերում է ոչ միայն փակին, այլև բացին։ Կան որոշ բաներ, որոնք չպետք է բացվեն, բայց բացվում են, և կան բաներ, որտեղ թաքցնելու ոչինչ իրականում չկա, բայց կարող են դա մի այնպիսի շղարշով պատել, թաքցնել, որ չերևա: Այդ երևույթը, ցավոք սրտի, նախորդ իշխանությունների ժամանակ կար և առ այսօր էլ դեռևս շարունակվում է։ ՊՆ-ում, ըստ իս, այդ առումով ոչինչ չի փոխվել։

– Նման բնույթի՝ վերջերս շատ քննարկված խնդիրներից մեկը վիրավորների մասին հայտնելու կամ չհայտնելու մասին հարցն է։ ՊՆ մամուլի խոսնակն այս խնդրի մասին էլ է գրել՝ հորդորելով լրատվամիջոցներին չճշտված տեղեկություններ չգրել, ու շեշտել է, որ դա իր քմահաճույքը չէ։ «Արդեն չորս տարի է ասում եմ, որ վիրավորներին չենք հայտնում։ Նախ, «շնորհակալություն», որ հակառակորդի կրակողի արդյունավետության հաստատումը տվեցիք, Ադրբեջանում ձեզ շատ կսիրեն դրա համար: Հետո ինչպես հաճախ դեպքի տեղը, զինծառայողի տեղը, վիճակը սխալ եք տալիս», – գրել է Հովհաննիսյանը։ Եվ ասում է՝ պարտադիր չէ, որ իմանան՝ վիրավոր ունենք, իսկ դուք միանգամից տեղեկությունը հրապարակում եք, հակառակորդն էլ  իմանում է, որ դիպուկ է կրակել։

– Գիտեք, ես այդքան էլ համամիտ չեմ ՊՆ-ի հետ, որովհետև ինֆորմացիոն դաշտն այսօր այնպիսին է, որ եթե նույնիսկ իրենք չտան, այնուամենայնիվ, ինչ-որ տեղից կերևա, կբացահայտվի։ Նույնը ադրբեջանցիներն են անում․ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հրապարակում են, մենք էլ ասում ենք՝ տեսեք, ադրբեջանցիները սա թաքցրել են, չեն ասել սրա մասին, բայց մենք սոցիալական ցանցերից ենք իմացել, և այլն և այսպես շարունակ։ Նման բաներ լինում են։ Հիմա մենք պիտի հասկանանք, թե որքանո՞վ է գեղեցիկ մարդկանց անուններ տալը, նշելը։ Դա ինչ-որ չափով նաև բարոյական հարթության մեջ է, որովհետև կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում, որ իրենց մասին գրեն, թե վիրավորվել են։ Նման նրբություններ կան։ Այդ ամենի մասին պետք է մտածել։

Իսկ, օրինակ, ամերիկյան բանակային համակարգը լրիվ այլ է. շատ բաներ բացահայտորեն հրապարակված են նույնիսկ համացանցում, և ցանկացած անձ կարող է տեղեկանալ։ Նրանք այլ կերպ են մոտենում, ասում են՝ մեր ինֆորմացիան այնքան բաց է, որ այդ բացի մեջ դժվար է գտնել՝ գաղտնիքը որն է։ Ամերիկայում բանակը ամեն ինչում անմիջապես հաշվետու է քաղաքացիական իշխանություններին։ Նրանք առաջնորդվում են այլ սկզբունքով։ Կարծեմ Թալեյրանի խոսքն է՝ «պատերազմն այնքան կարևոր գործ է, որ չարժե այն վստահել զինվորականներին»։

Իսկ մեր սկզբունքները դեռևս շարունակում են մնալ Խորհրդային Միության սկզբունքները։ Եթե մեր բանակային ծառայության ամեն ինչի հիմքում դեռևս ընկած են ԽՍՀՄ-ի օրենքները և սահմանած կարգերը՝ մենք այսպիսի հակասության մեջ ենք հայտնվում, երբ արդեն ապրում ենք այլ հասարակարգում, – ոչ թե խորհրդային հասարակարգն է, այլ բոլորովին այլ հասարակարգ է, – բայց բանակի հիմնարար բոլոր օրենքները խորհրդային օրենքներն են։ Եվ արդյունքում այդ հակասությունները ծնվել են, կծնվեն և կշարունակեն մնալ։

– Կրկին գալիս ենք տեղեկատվական պատերազմների հարցին։ Նախորդ հարցազրույցի ընթացքում էլ դրա մասին խոսեցինք։ Շատ փորձագետներ էլ ասում են, որ ընդհանրապես վաղուց հիբրիդային պատերազմի դարաշրջան ենք թևակոխել։ Իսկ նման պատերազմների անբաժանելի ու կարևոր բաղադրիչներից մեկը տեղեկատվական պատերազմն է։ Այսօր մենք փաստացի տեղեկատվական պատերազմի մեջ ենք։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե պե՞տք է արդյոք պատերազմի կամ կիսապատերազմական պայմաններում սահմանափակել խոսքի ազատությունը կամ ռազմական հարցերին վերաբերող տեղեկատվությունը, սահմանափակել հրապարակայնությունը, թե՞ պետք է այլ՝ ավելի ժամանակակից, դեմոկրատական ճանապարհներ գտնել, օրինակ՝ բարձրացնել լրատվամիջոցների, լրագրողների իրազեկվածությունը, մասնագիտական գիտելիքներն այս ոլորտում։ Շատ մասնագետներ դեմ են կտրուկ միջոցներին, ասում են, որ դա սխալ է։ Բայց ամեն դեպքում մենք շատ ռեալ տեղեկատվական պատերազմի մեջ ենք, երբ կեղծիքը, սուտը, տեղեկատվական մանիպուլյացիաները՝ այդ թվում հակառակորդի քարոզչամեքենայի կողմից, շատ հաճախ քողարկված են և արվում են խորամանկ ձևով։ Ձեր տպավորությամբ՝ մեր լրատվամիջոցները, լրագրողները գիտակցո՞ւմ են, որ նման իրավիճակում և այս դաշտում, ոչ միշտ, իհարկե, բայց շատ հաճախ կարող ես կա՛մ քարոզչություն, կա՛մ հակաքարոզչություն անել, այսինքն՝ կա՛մ հայկական կողմի համար աշխատել, կա՛մ ադրբեջանական կողմի։ Չեմ ասում՝ փակեն այս կամ այն կայքը կամ արգելեն, սահմանափակումներ մտցնեն։ Բայց գոնե այս հանգամանքը հաշվի առնո՞ւմ են՝ ռազմական հարցերին, հատկապես սահմանին վերաբերող իրադարձությունները լուսաբանելիս։

– Գիտեք, միանշանակ ձեզ հետ համաձայն եմ։ Եկեք նայենք այսպես․ իրականությունն այն է, որ այսօրվա մեր լրատվամիջոցներից որևէ մեկը, շատ քիչ բացառություններով, չունի մասնագիտացած ռազմական լրագրող։ Խոսքը թե՛ հեռարձակվող ալիքների, թե՛ տպագիր և թե՛ առցանց մամուլի մասին է։ Պատերազմող երկրի համար լրատվամիջոցները ոչ թե ռազմական լրագրող, այլ ռազմական լուրերի առանձին բաժին պետք է ունենան, որտեղ կաշխատեն մասնագետներ, ովքեր և՛ հասկանում են ռազմական գործից, և՛ կոմպետենտ են, և այլն։ Ժամանակին ՊՆ-ի կողմից փորձ արվում էր․ կարծեմ՝ երկու կամ երեք հավաքներ եղան, որոշ լրատվամիջոցների հետ պարապմունքներ էին անցկացնում, որ լրագրողներն ավելի կոմպետենտ լինեն նման հարցերում։ Բայց ինձ թվում է՝ դա էլ օգուտ չտվեց, որովհետև պարապմունքները կարճ էին։ Ճիշտ է, չգիտեմ՝ ի՞նչ բովանդակություն են ունեցել, կոնկրետ ի՞նչ պարապմունքներ են եղել, ի՞նչ թեմատիկ ուղղվածության դասեր են եղել։ Միայն գիտեմ, որ նման հավաքներ եղել են։ Ամեն դեպքում կարծում եմ՝ դասընթացները ոչ թե նման սիրողական մակարդակի պիտի լինեն, այլ լրատվամիջոցներն իրենք պիտի պահանջեն ՊՆ-ից, որ կա՛մ մասնագիտական դասընթացներ կազմակերպեն, կա՛մ մասնագետներ պատրաստեն իրենց համար։ Եվ այդ լրատվամիջոցները պետք է ունենան ռազմական լրատվության բաժիններ։ Նայենք թեկուզ Ռուսաստանին, թե ինչպիսի ինֆորմացիոն պատերազմ է հստակ կարողանում վարել։ Յուրաքանչյուր ալիք ունի ռազմական լրագրողներ, ռազմական բաժին, որտեղ առավոտից իրիկուն ֆիլմեր են նկարում և այդ ֆիլմերը տարածվում են հեռուստատեսությամբ և համացանցում։ Ամբողջը բացառապես ինֆորմացիոն պատերազմ է։ Նույնը՝ Ուկրաինայում։ Նման երկրներում ցանկացած լրատվամիջոց ունի հստակ ռազմական լրագրող, որն առանձնացված է և միայն այդ ուղղությամբ պետք է աշխատի։ Մեր լրատվամիջոցները, կարծես, չեն էլ մտածում դրա մասին, ՊՆ-ում էլ գտնում են, որ նախարարության մամուլի բաժնի տեղեկատվությունը բավարար է։ Եվ պարզ է, որ այս ամենի հետևանքով կունենանք այս խնդիրը, երբ որոշ դեպքերում չենք կարողանում հստակ տարբերակել, թե ո՞ր տեղեկությունը ինչպե՞ս կարելի է հանրայնացնել ճիշտ բառերի գործադրմամբ։ Նույնիսկ բառերին ուշադրություն չեն դարձնում։ Ես հոդված եմ կարդում, որ տեղ նշված է, թե այսինչ մարզի այսինչ գյուղը «ռմբակոծվեց» ադրբեջանցիների կողմից։ Ռմբակոծելն այն է, երբ ինքնաթիռներով գալիս, ռումբ են նետում։ Բայց իրականում փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծում է տեղի ունեցել։ Նույնիսկ արկեր չեն նետվել։ Այսպիսով, սխալ բառ օգտագործելու պատճառով սխալ տպավորություն է ստեղծվում ընթերցողների մոտ։

– Իսկ սկզբնական հարցի մասին ի՞նչ կասեք։ Արծրուն Հովհաննիսյանը գրում է, որ դիրքային տեղաշարժերն առաջնագծում մշտական բնույթ ունեն։ Կարծեմ, թե նմանատիպ գործողությունները, այդ թվում՝ դիրքային փոփոխությունները, ինժեներական աշխատանքները կամ դիրքեր վերցնելը, նոր մարտական հենակետեր կառուցելը սովորաբար գաղտնի են պահվում, դրա մասին հրապարակային չեն խոսում։ Իսկ Ադրբեջանն ինչո՞ւ է դա ֆետիշացնում։ Նման «ձեռքբերումներն» ու «առաջընթացը» սեփական հասարակությանը «ծախելու» խնդի՞ր կա։

– Ինչ-որ տեղ համաձայն եմ պարոն Հովհաննիսյան հետ, ինչ-որ տեղ՝ ոչ։ Այո, լինում են որոշակի ժամանակահատվածներ, երբ անընդհատ դիրքերի տեղաշարժեր, դիրքային փոփոխություններ են լինում։ Բայց պարտադիր չէ, որ դա անընդհատ լինի։ Լինում են ժամանակահատվածներ, երբ ոչ մի շարժ չի լինում, և լինում են ժամանակահատվածներ, երբ ակտիվ շարժ կարող է լինել։ Իսկ վերջին ժամանակահատվածում՝ սկսած 2012/2013 թթ․-ից, երբ իրադրությունը սահմանային գոտում սկսեց աստիճանաբար սրվել, ինտենսիվացան հրադադարի խախտումները, դիվերսիոն գործողությունները, ակտիվ մարտական գործողությունները, դիրքային տեղաշարժերը, որքանով գիտեմ, և՛ մեր կողմից, և՛ հակառակորդի կողմից ակտիվորեն իրականացվում են։ Նրանք ունեն խնդիր, դա արվում է կոնկրետ ավելի գերիշխող դիրքեր զբաղեցնելու համար։ Եթե նույնիսկ չնայենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն է, և վերցնենք դասական պատերազմի կանոնները, ապա ցանկացած հակամարտության մեջ երկու կողմերն էլ անընդհատ պետք է փորձեն ավելի գերիշխող դիրքերում գտնվել, քան հակառակորդն է։ Դա նաև կախված է խնդիրներից, թե տվյալ պահին քո զինված ուժերի առջև ի՞նչ խնդիր է դրված։ Եթե դրված է միայն պաշտպանություն, հետևաբար պիտի ձգտես այնպիսի գերիշխող դիրք վերցնել, որը քեզ առավելություն կտա պաշտպանությունում։ Եթե ունես խնդիր, որ հնարավոր է՝ գնաս նաև պատասխան գործողությունների, ուրեմն քո դիրքերը պիտի այնպիսին լինեն, որ քեզ հնարավորություն տան հարձակման ժամանակ ավելի մեծ առավելություն ունենալ, քան պաշտպանվող հակառակորդը։ Ցանկացած խելամիտ բանակում դա պետք է անընդհատ կատարվի։

– Դա դիրքային պատերազմի առանձնահատկությո՞ւնն է, թե՞ պարտադիր չէ, որ միայն դիրքային պատերազմի դեպքում կատարվի։

– Դա դիրքային պատերազմի հետ ընդհանրապես կապ չունի։ Դա ընդհանուր պատերազմի օրենքն է։ իսկ մեզ մոտ գիտե՞ք՝ ինչպես է․ եթե փորձենք ռազմարվեստի տեսանկյունից նայել՝ աշխարհում միակն ենք, որ շուրջ 30 տարի խրամատային պատերազմի մեջ ենք։ Կարելի է այս տերմինը օգտագործել, որովհետև դիրքային պատերազմն իրականում փոքր-ինչ այլ բովանդակություն ունի։ Մենք խրամատային պատերազմի մեջ ենք, որտեղ 30 տարի շարունակ իրականացնում ենք մարտական հերթապահություն։

Պարզապես որոշակի պահերին լարվածությունը աճում է, դիվերսիոն գործողություններ, ակտիվ մարտական գործողություններ են լինում։ Պատերազմը վերջացած չէ, պատերազմն անընդհատ շարունակվում է։ Ուղղակի մեր պատերազն իր տեսակի մեջ ունի այս յուրահատկությունը։ Մենք խրամատային պատերազմի մեջ ենք, 30 տարի շարունակ մեր զինվորը խրամատի մեջ է ծառայում։ Մենք խրամատից այդպես էլ չենք կարողացել դուրս գալ։

– Բայց չէ՞ որ Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ «մենք այդ խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։ Այս խոսքերը մնում են պարզապես խոսքե՞ր, թե՞ արդեն իսկ իրենց արտացոլումն են գտել երկրի պաշտպանական քաղաքականության մեջ։

– Որքանով ես ծանոթ եմ՝ այս պահի դրությամբ մեր պաշտպանական քաղաքականության մեջ որևէ հիմնարար փոփոխություն տեղի չի ունեցել։ Ո՛չ մեր ռազմական դոկտրինում, ո՛չ պաշտպանական քաղաքականության մեջ իրավական հարթությամբ որևէ փոխություն որևէ փաստաթղթում դեռևս չի արվել։ Դրանք նախագծեր են, պլաններ, որոնք հավանաբար ավելի ուշ կերևան, երբ կընդունվեն համապատասխան օրենքներ։ Բայց այս պահին մեր ամենակարևոր փաստաթուղթը՝ ռազմական հայեցակարգը, դեռևս չի փոփոխվել։ Երբ ռազմական հայեցակարգը կփոփոխվի, դրանում կնախանշվեն որոշակի դրույթներ այն մասին, որ մեր խնդիրն այսուհետ ոչ միայն պաշտպանության և անվտանգության ապահովումն է, այլ նաև անհրաժեշտության դեպքում ակտիվ հարձակողական գործողությունների անցնելը, այդ ժամանակ արդեն կարելի է խոսել։ Իսկ հիմա ես կարծում եմ, որ պլանավորվում է։ Եթե Պաշտպանության նախարարը հայտարարում է ինչ-որ բաներ, ուրեմն այդ ամենը երևի մշակման փուլում է։ Եվ երբ այդ ամենը ավարտվի, ինձ թվում է, որ կիմանանք դրա մասին։

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք ՊՆ մամուլի խոսնակի այն հայտարարությունը, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում։  Ձեր կարծիքով՝ սա պարզապես սպառնալի՞ք է, թե՞ իսկապես կարող են նման գործողություններ լինել։

– Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե նման հայտարարություն հնչել է, ուրեմն պիտի նաև տեսնենք այդ գործողությունները։ Երբ կտեսնենք, այդ ժամանակ արդեն կարելի է դրա մասին խոսալ։ Ավելին չեմ կարող ասել տվյալ հարցի շուրջ։ Եթե հայտարարությունը եղել է, ուրեմն դրան պիտի հաջորդեն հստակ գործողությունները, այսինքն՝ այդ ամենի ցուցադրումը։ Ես նախորդ անգամ էլ ասացի, որ մենք ինֆորմացիոն պատերազմում շատ ենք հետ մնում, և ուղղակի հայտարարություններ անելով՝ ինֆորմացիոն պատերազմում չես կարող հաղթել։ Ինձ թվում է, որ հայտարարությունների ժամանակն արդեն վերջացել է։

– Այսինքն՝ ինֆորմացիոն պատերազմում հաղթելու համար ռեալ գործողություննե՞ր են պետք։

– Այո, ես հենց դա նկատի ունեմ, որ պետք է գործել։ Պետք է ոչ թե հայտարարել, այլ ցուցադրել, որ մենք էլ, ամբողջ հասարակությունը հասկանա, որ իրոք մենք ընդամենը ադրբեջանական խայծերն ենք կուլ տալիս։ 2013 թ․-ից հետո, երբ ադրբեջանցիները սկսեցին իրենց գործողությունները նկարահանել անօդաչու սարքերով և տեղադրել համացանցում, դրանից հետո մերոնք էլ սկսեցին դա անել, և դա բավական մեծ արդյունավետություն ունեցավ։ Հայտարարություն մի՛ արեք, ցուցադրե՛ք, խնդրում եմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում