Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Չգիտեմ, զորք բերե՞լ են, թե՞ ոչ, կամ՝ որտեղի՞ց. Քոչարյանի գործը քաղաքական համարող պատգամավորը՝ փաստաբանի հայտարարության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Վարդգես Բաղրյանը։

-Պարոն Բաղրյան, դուք նախկինում անդրադարձել եք Ռոբերտ Քոչարյանի գործին, այն քաղաքական որակել։ Նրա փաստաբանն այժմ հայտարարում է, որ Արցախի ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության մաս ապրիորի չեն կարող համարվել, ուստի, այդ տարածքից 2008թփետրվարմարտին Երևան բերված ուժերը չեն կարող լինել Արցախի Հանրապետության զինված ուժեր։ Ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության մասին։

-Եթե մի բանից տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել։

-Փաստաբանի հայտարարությունից տեղյա՞կ չեք։

-Տեղյակ եմ, բայց ես չգիտեմ՝ որտեղից են բերել, բերե՞լ են արդյոք, թե՞ ոչ։ Ես չեմ կարող ասել։ Դա իմ հարցը չէ։

-Հարցը հետևյալն է. ըստ Քոչարյանի փաստաբանի՝ ազատագրված տարածքները Ղարաբաղի մաս չեն կազմել, դուք այս դիտարկումն ընդունո՞ւմ եք։

Ազատագրված տարածքներ ձևակերպում վաղուց գոյություն չունի, այսպես կոչված, ազատագրված տարածքները Սահմանադրությամբ ամրագրված են որպես Արցախի մաս, այդպիսի ձևակերպում վաղուց գոյություն չունի։

-Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ, ըստ Քոչարյանի պաշտպանի, դրանք Հայաստանի մաս չեն, չէ՞ որ դուք նրա դեմ հարուցված գործը քաղաքական եք համարել։

-Անկեղծ ասած, ես կոնկրետ չեմ հետևել, բայց եթե ասում եք՝ չեմ կասկածում՝ այդպես է ասել, թե ոչ։ Կրկնում եմ՝ չկա նման ձևակերպում, այդ տարածքներն ամրագրված են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ։ Այսինքն՝ նախկինում էին ասում ազատագրված տարածքներ, չկա նման բան։

-Բայց դուք երևույթն ինչպե՞ս եք գնահատում, երբ մարդու շահերի պաշտպանության համար նման հայտարարություն է արվում՝ առ այն, որ այդ տարածքները Ղարաբաղի մաս չեն։

-Դուք այնպիսի հարցեր եք առաջադրում, որ ես չեմ կարող մեկնաբանել, ես պաշտպանի ասածները չեմ մեկնաբանի։ Բայց կրկնում եմ իմ ասածները՝ Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական է, որքան ես վերլուծում ու անալիզի եմ ենթարկում՝ այդպիսի տպավորություն եմ ստանում։

-Իսկ այսպիսի հայտարարությունները ձեր վերլուծության առարկան չե՞ն լինի, չէ՞ որ խոսքը մեր տարածքների, մեր հայրենիքի մասին է։

-Բայց դա ի՞նչ կապ ունի կոնկրետ Քոչարյանի գործի հետ։

-Նրա պաշտպանը, անդրադառնալով Ղարաբաղից Հայաստանի ներքաղաքական զարգացումներին միջամտելու համար՝ Քոչարյանի հրամանով զորք բերելու հանգամանքին, նշել է, որ այդ զորքը բերվել է Արցախի ազատագրված տարածքներից, որը Արցախի Հանրապետության մաս ապրիորի համարվել չի կարող։

-Հիմա տարբեր բաներ են ասում, ես մի հարցի, որ չեմ տիրապետում, հստակ տեսակետ չեմ կարող արտահայտել։ Գիտեք՝ այս օրերին ամենատարբեր կարծիքներ են հնչում, մեկն ասում է՝ բերել են, մյուսն ասում է՝ չեն բերել, ես այդ ոլորտի մարդ չեմ և չեմ կարող ասել։

-Հարցն այն է, որ իրենք բերելու փաստը չեն էլ հերքում, մարդիկ կասկածի տակ են դնում այդ տարածքների՝ Արցախի մաս լինելու հանգամանքը։

-Կարող է և բերել են, կամ չեն բերել, ես չեմ կարող հերքել կամ ժխտել։ Սովոր եմ մեկնաբանել մի բան, որին հստակ տեղյակ եմ, ես այդ գործընթացներից տեղյակ չեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում