Tuesday, 16 04 2024
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին

Խմորումների փուլ է․ Հայաստանի ներքաղաքական կոնյունկտուրան չի հստակեցվել

«Փոքր պետությունների պարագայում ազգային անվտանգության հայեցակարգերը ունեն խիստ սպեցիֆիկ բնույթ. մենք չենք կարող  մեզ թույլ տալ խիստ երկարաժամկետ ռազմավարություն, որովհետև այդպիսի փաստաթղթերում խորամուխ պետք է լինեինք ընդհանրապես ռեգիոնալ ուժային կենտրոնների մոտեցումների տրանսֆորմացիային: Մեր ռեսուրսների և ազգային շահերի պատկերացումների շրջանակում է, որ մենք պետք է այդպիսի փաստաթղթեր մշակենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ հավելելով, որ այդ փաստաթղթերը պետք է լինեն բավական մոբիլ, ճկուն և ինչ-որ առումով՝ կոմպրոմիսային:

Նա նկատեց՝ Հայաստանում էլիտաներ են փոխվել, և դա նույնպես որոշակի դերակատարում ունի ազգային շահերի և ընդհանրապես ազգային անվտանգության հայեցակարգի մեջ. «Վերջին հայեցակարգից անցել է արդեն 12 տարի, որն այն ժամանակների համար համահունչ էր, բայց, օրինակ, ՀԱՊԿ-ի, Թուրքիայի հետ հարաբերությունների առումով, Լեռնային Ղարաբաղի կոնցեպտի առումով որոշակի փոփոխություններ արձանագրվեցին»:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում փոխվել է ներքաղաքական կոնյունկտուրան, և դեռևս ամեն ինչ չի հստակեցվել՝ դեռ խմորումների փուլ է. «Եվ այդ բոլոր ուրվագծումների ներքո մենք պետք է հասկանանք, թե պետությունն ինչ հայեցակարգով է առաջ գնալու, այսինքն՝ մեզ համար որն է լինելու կարևորի և անկարևորի կամ պակաս կարևորի շեմը: Հայեցակարգը այդպիսի պատասխաններ տալիս է, բայց դրանք պետք է լինեն ընդհանրական, ինչ-որ իմաստով՝ նաև անորոշ, իսկ այ, հայեցակարգից բխող ռազմավարությունները պետք է լինեն հստակ, չափելի, թվային. դրանք արդեն ամենօրյա աշխատանքի հետ են կապված լինելու»:

Ալեն Ղևոնդյանը ընդգծեց՝ քանի որ Հայաստանի ազգային անվտանգության առանցքային բաղադրիչը Արցախյան հիմնախնդրի լուծումն է, մենք այսօր ունենք այդ խնդրի հետ կապված մոտեցումների փոփոխություններ, գոնե հռչակագրային մակարդակով. «Դա ինչ-որ կերպ պետք է արտացոլվի հայեցակարգում»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում