Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնը, որին մեղադրում են մարդկանց վաճառելու և մանկապղծության մեջ, ինքնասպանություն է գործել։ Դա է հաստատել նաև դիահերձումը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով դատական փորձաքննությունը։
Տեղեկատվությունը ԶԼՄ-ներում հայտնվել է պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Էփշթեյնի դիահերձումը ցույց է տվել, որ նրա պարանոցի ոսկորները կոտրված են։ Կոտրված է եղել նաև նրա ենթալեզվային ոսկորը։