Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Հայաստանը խառնեց խաղաքարտերը՝ Սիրիա կոնտինգենտ ուղարկելով

Հայաստանի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքի ուղղությամբ առանձնանում է պասիվությամբ: Մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, գոնե փորձագիտական մակարդակում, բազմիցս խոսվել է այս վեկտորի ակտիվացման անհրաժեշտության մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի և մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի հետ:

Անդրադառնալով Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշմանը և այն մեկնաբանություններին, որ Հայաստանն այս կերպ փաստացի աջակցում է Սիրիայի իշխող վարչակարգին, ինչպես Իրանը և Ռուսաստանը, Սարգիս Գրիգորյանն ասաց. «Անկեղծ ասած, չեմ կիսում այն փորձագետների կարծիքը, որ Հայաստանը Բաշար Ալ-Ասադի կողմնակիցն է: Կարծում եմ, որ այս ընթացքում մենք բազմիցս ցույց ենք տվել, հայտարարել ենք, որ դրական չեզոքության դիրքերից ենք հանդես գալիս, ինչն իր դրական ազդեցությունն ունեցավ հայ համայնքի ճակատագրի վրա: Իմ կարծիքով՝ պետք է հետևել, թե Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում ինչ պրոցեսներ են ընթանում»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ  պետք է Մերձավոր Արևելքի ուղղությամբ ունենանք ճանապարհային քարտեզ. «Հումանիտար առաքելության հետ կապված՝ այն փորձագետների թվին եմ պատկանում, որ կարծում եմ՝ այդ ներկայությունն անհրաժեշտ էր, մենք պետք է ներկա լինեինք Սիրիայում, առավել ևս, որ սիրիական հակամարտության մեջ որոշակի համաձայնեցված մոտեցումներ են նկատվում ինչպես Սիրիայում, այնպես էլ Սիրիայից դուրս, ուստի այս համաձայնությունների ֆոնին պետք է այնտեղ լինենք՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում»:

Սերգեյ Մելքոնյանի խոսքով՝  եթե Հայաստանը ազգային անվտանգության նոր ձևավորվող կոնցեպտում ներառում է արտասահմանում բնակվող հայ համայնքներին պաշտպանելու անհրաժեշտության մասին կետը, ապա պետք է ուղիղ մասնակցություն ունենար սիրիական հակամարտությանն այն ժամանակ, երբ կար Քեսաբի, Հալեպի հայկական թաղամասերը պաշտպանելու անհրաժեշտություն: «Չնայած առաքելությունը հումանիտար բնույթ ունի, բայց եթե նայենք գլոբալ կոնյունկտուրայի պրիզմայով, գործ ունենք ռազմական, ոչ թե քաղաքացիական կոնտինգենտի հետ, բացի այդ, Սիրիա կոնտինգենտ ուղարկելը հնարավոր դարձավ Ռուսաստանի աջակցությամբ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ  Արևմուտքը Սիրիայում ունի կոալիցիա, որը գործողություններ է իրականացնում, իսկ Ռուսաստանը միայնակ է գործում, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջինս իր այս քայլով խառնեց խաղաքարտերը՝ այս կերպ հնարավորություն տալով, որ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները ևս միանան Ռուսաստանին:

Անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերություններին՝ Մելքոնյանը փաստեց, որ  մի քանի ամիս է, ինչ շարունակվում են խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը նախատեսում է դեսպանատուն բացել Իսրայելում, բայց շատ խոչընդոտներ կան՝ որտե՞ղ է բացվելու դեսպանատունը՝ Արևմտյա՞ն Երուսաղեմում, Արևելյա՞ն Երուսաղեմո՞ւմ, Թել Ավիվո՞ւմ, հետաքրքրվա՞ծ է արդյոք Իսրայելը ունենալ  մշտական դիվանագիտական ներկայացուցչություն Երևանում: «Իմ կողմից կարող եմ ասել, որ  Հայաստանն Իսրայելի համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, ինչպես Ադրբեջանը, ուստի կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգ ենք ունենալու»,- նշեց նա:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում