Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

ՊԵԿ անգործությո՞ւն, թե՞ միտումնավոր մշակված բիզնես. ինչու ՀԴՄ սարքեր չկան, ու ինչու է ՊԵԿ-ը տնտեսվարողներին ուղղորդում «սև շուկա»

Արդեն 2-3 ամիս է՝ տնտեսվարողները դժգոհում են, որ չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ ՊՈԱԿ-ից տնտեսվարողներին պատասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, չգիտեն էլ՝ երբ կլինի։

Նախօրեին նորաբաց ԱՁ-ի տնօրենը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նույն խնդրին է բախվել ՊԵԿ-ում։ Երբ գնացել է ՀԴՄ սարք ձեռք բերելու համար, ՊԵԿ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակից նույն պատասխանն են տվել՝ ՀԴՄ սարք չկա, բայց երաշխավորել են, որ ՊԵԿ-ը ցանկացած պահի կարող է գալ ու տուգանել առանց ՀԴՄ-ի վաճառք իրականացնելու համար։

Տնտեսվարողը մեզ հետ զրույցում պատմեց, որ անգամ ՊՈԱԿ-ում առաջարկել է թղթի վրա ձևակերպել, որ ինքը հարկերից չի խուսափում, ինքնակամ եկել է, որ ՀԴՄ սարք գնի։ Առաջարկել է արձանագրել, որ ինքը եկել է գնելու ՀԴՄ սարք, բայց ՊՈԱԿ-ից չեն տրամադրել։ «Ես առաջարկեցի թուղթ գրենք, որ ես եկել եմ գնելու, իրենց չեն վաճառել ինձ էդ սարքը, որ երբ հարկայինից գան ու տեսնեն, որ ես ՀԴՄ սարք չունեմ, թուղթը ցույց տամ, որ ես ամեն ինչ արել եմ էդ սարքը ունենալու համար, բայց ՊԵԿ-ից ինձ չեն տվել։ Բայց ինձ ասացին, որ իրենք նման թուղթ չեն կարող տալ, բայց կարող են երաշխավորել, որ ՊԵԿ-ը ամեն պահի կարա գա ստուգման ու տուգանի ինձ ՀԴՄ սարք չունենալու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Ուշագրավը, սակայն, ՊԵԿ-ի գործելաոճն է։ ՊԵԿ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակից հարկայինի տուգանքներից խուսափելու համար ուղղորդում են ՀԴՄ սարքեր գնել «սև շուկայից»՝ «ձեռքի վրայից», որտեղ լիքն է։ Մեր զրուցակից տնտեսվարողին ևս ՊԵԿ-ից հորդորել էին գնալ և «list.am»-ից գնել նոր սերնդի ՀԴՄ սարք։ Նկատենք, սակայն, որ նույն «ձեռքի վրա» ՀԴՄ սարքերը վաճառվում են կրկնակի թանկ՝ 90-170-180 հազար դրամով։

Մինչդեռ հիշում ենք, որ փետրվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին պետք է վաճառվեն 60 հազար դրամով` 160 հազար դրամի փոխարեն:

Թե ինչու պետք է տնտեսվարողը գնա «սև շուկայից» ՀԴՄ սարք գնի կրկնակի, եռակի թանկ գնով, հասկանալի չէ։ Սա ոչ այլ ինչ է, քան ՊԵԿ անգործություն։ Ընդ որում՝ այդ անգործությունը շարունակվում է արդեն 3 ամսից ավելի։

Այս միտումնավոր անգործությունը թույլ է տալիս ենթադրելու, որ գուցե ՊԵԿ որոշ աշխատողներ գերշահույթներ ստանալու յուրօրինակ մեխանիզմ են մշակել՝ տնտեսվարողին փակուղու առաջ կանգնեցնելով ստիպել ՀԴՄ սարքերը կրկնակի թանկ գնով գնել «ձեռքի վրայից»։ Իսկ թե դրանք ինչպե՞ս են հայտնվել «սև շուկայում», կամ ինչո՞ւ տնտեսվարողները չեն կարողանում հեշտությամբ ձեռք բերել այդ սարքերը՝ հարցերին թերևս պետք է պատասխանի ՊԵԿ-ը։

Նշենք նաև, որ կառավարությունը, այս տարվա մարտի 29-ի որոշմամբ, ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացն ազատականացրեց՝ թույլատրելով թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց ներկրել նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ Բայց դրանից, փաստորեն, խնդիրը չլուծվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում