Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը Արցախ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը, ով ժամանակին ինքն իրեն գործուղումներ էր ուղարկում մարզի գյուղեր և հավելյալ գումարներ ստանում դրա դիմաց, ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները՝ միասին վերցրած: Մարզից ստացած տեղեկատվությամբ, նա օգոստոսի 5-ին մեկնել է Արցախ՝ Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու, ինքն իրեն գործուղում է գրել օգոստոսի 5-7-ը և մեկնել է իր ծառայողական PRADO մեքենայով՝ ահռելի քանակի բենզին դուրս գրելով։

Մինչդեռ մարզից 7-8 ավտոբուս է կիսադատարկ մեկնել Արցախ՝ տեղափոխելով խաղերի մասնակիցներին: Երեկ փողոցներում ակցիաներ անող մարզպետներն այնքան են հոռացել այս ընթացքում, որ այլևս շարքային մարդկանց հետ ճանապարհ չեն գնում, ուղիղ չեն շփվում։ Ոչինչ չէր խանգարում, որ մարզպետն իր մարզի սպորտսմենների հետ նույն ավտոբուսով մեկներ Արցախ՝ ճանապարհին էլ շփվեր նրանց հետ։ Արցախում ընդամենը մի 2 ժամով մասնակցել է խաղերի բացմանը, նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել, բայց 3 օր մնացել է՝ դրա դիմաց և՛ գումար, և՛ բենզին ստանալով:

Մենք դիմեցինք Արագածոտնի մարզպետարան, որ պարզենք՝ հունվար-օգոստոս ամիսներին քանի՞ անգամ է գործուղման մեկնել մարզպետը, ի՞նչ գործուղումներ են եղել դրանք, ո՞ր երկրներ, որքա՞ն գումար և բենզին է հատկացվել, և կոնկրետ համահայկական խաղերին մասնակցությունն ի՞նչ է նստել մարզպետարանի վրա, բայց մեզ ասացին, որ մեր հարցերին արագ պատասխանել չեն կարող։ Սպասում ենք պատասխանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում