Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հեղափոխության փորձությունը. հասարակությունը սպասում է Փաշինյանի խոսքին

Ջերմուկ քաղաքի տաքսիների կանգառի հրապարակում են հավաքվել քաղաքի բնակիչները և սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք վարչապետից ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները՝ նրան հասցեագրելով բաց նամակ: «…Հեղափոխությունից արդարացի ակնկալիքն այն էր, որ մեր ձայնը լսելի կդառնա, և Հայաստանի զարգացմանը սպառնացող Ամուլսարի ծրագիրն անմիջապես կդադարեցվի: Հասկանալով, որ ներկայիս կառավարությունը նախորդից ժառանգել է անթիվ-անհամար խնդիրներ, գիտակցելով նաև հանքարդյունաբերության խնդրի բարդությունը՝ մենք համայնքի ուժերով կասեցրինք հանքի աշխատանքները:

Եթե սա չարվեր, ծրագիրն անխուսափելիորեն մտնելու էր այնպիսի մի փուլ, որ անդառնալի հետևանքներ էր ունենալու թե՛ մեր համայնքի, թե՛ Հայաստանի համար: Սրանով մենք հնարավորություն ստեղծեցինք պետության համար ժամանակ շահելու, ծանոթանալու այս բազմաշերտ խնդրի բոլոր կողմերին, գտնելու այս ճգնաժամի լավագույն լուծումը ժողովրդի համար:

Երկու օր առաջ հրապարակվեց նաև ՔԿ-ի ուսումնասիրությունը, որում նշված է «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի բազմաթիվ թերությունների և սխալների մասին, որի միակ օրինական հետևանքը պետք է լիներ «Լիդիան Արմենիա»-ին տրված թույլտվությունների դադարեցումը, սակայն տեղի ունեցավ հակառակը:

«Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք վստահ ենք, որ Դուք կանգնած եք Ձեզ վստահող համայնքի կողքին և պաշտպանում եք հանրության շահերը, որոնք Ամուլսարի հարցում հակադրվում են կորպորացիաների շահերին: Վստահում ենք Ձեզ ու համոզված ենք, որ իրականության մասին իրազեկվածության դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու մասին որոշում:

Պարո՛ն վարչապետ, ցանկանում ենք հատուկ շեշտադրել, որ հանուն Ամուլսարի պահպանության պայքարը ընդգրկում է ամբողջ հայությանը: Ցավոք, Ամուլսարի պայքարը կարող են օգտագործել հակահեղափոխական ուժերը՝ հատուկ Ձեր գլխավորած կառավարության և հեղափոխության ձեռքբերման դեմ: Մենք մինչև օրս առնչություն չենք ունեցել այդ ուժերի հետ, ավելի հետ ենք մղել նրանց կողմից մեր պայքարը շահարկելու փորձերը:

Մեզ համար շատ կարևոր է հանդիպել Ձեզ հետ: Խնդրում ենք, ինչպես խոսք էիք տվել դեկտեմբերին նախընտրական քարոզարշավի ընթացքում, գաք Ջերմուկ և մեզ հետ քննարկեք ՔԿ-ի ուսումնասիրության արդյունքները: Խիստ մտահոգիչ է, որ ոստիկանությունը «Լիդիան»-ի դիմումին ընթացք է տվել և մեր դեմ քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել»,- ասված է բնապահպանների ու Ջերմուկի բնակիչների նամակում:

Ամուլսարի խնդիրն ամենաբարդ ու բազմաշերտ խնդիրներից մեկն է, որը, անշուշտ, առաջիկա շաբաթներին կարող է դառնալ բարդ որոշումների, անգամ հուզումների թեմա։ Մի կողմից՝ Ամուլսարի հետ կապված փորձաքննության արդյունքներն անհրաժեշտություն էին, որպեսզի կառավարությունը կայացնի վերջնական որոշում, մյուս կողմից՝ այդ որոշումը չի նպաստելու հանրային համաձայնությանը, ու, մեծ հաշվով, Ամուլսարի շահագործումը չի բխում Հայաստանի ինքնիշխանության հրամայականից, օրակարգից։

Մի կողմից՝ Ամուլսարի պարագայում գործ ունենք ներդրումային ամենամեծ նախագծի հետ, ու ստեղծված ճգնաժամն ակնհայտորեն չէր նպաստում նոր ներդրումների ներգրավմանը, մյուս կողմից՝ միամիտ է կարծել, թե նախկին համակարգի հանցավոր ստվերային պայմանավորվածությունների հետևանք Ամուլսարի շահագործումը կարող է էական ազդեցություն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վրա, մանավանդ այն պարագայում, երբ հեղափոխությունից հետո արմատապես չի փոխվել հայ-ռուսական հարաբերությունների որակը։

Մի կողմից կան միջազգային պարտավորություններ, որոնց հակադրվել Հայաստանը չի կարող, ու այդ տրամաբանությամբ Ամուլսարը պետք է շահագործվի, մյուս կողմից՝ Ամուլսարը նախկին իշխանության թողած ծանր, կոռուպցիոն ժառանգություն է, ու նախկին համակարգին անհրաժեշտաբար տրվելիք իրավաքաղաքական գնահատականի համատեքստում պարտադիր անդրադարձ է լինելու նաև Ամուլսարին։

Հայաստանը չի կարող հանքերով զարգանալ, եթե գիտելիքն ու միտքը, առողջապահությունն ու զբոսաշրջությունն են զարգացման լոկոմոտիվը։ Հիմա պետք է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանի ձևակերպած ռազմավարական նպատակադրումներում որտեղ է հանքարդյունաբերությունը, ինչ տեղ է հատկացված նրան վարչապետի տեսլականներում։ Սրա պատասխանն անշուշտ կտա Նիկոլ Փաշինյանը։ Մյուս կողմից՝ եթե դեմ ենք Ամուլսարի շահագործմանը, պետք է առաջարկենք այլընտրանք, թե ինչով ենք պատրաստվում լցնել բյուջեն։

Նիկոլ Փաշինյանը չի կարող Ջերմուկի հանրահավաքի կազմակերպիչների հետ վարվել այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Իջևանում, մանավանդ որ բնապահպաններից շատերը հեղափոխության ակտիվ մասնակիցներ են: Մյուս կողմից պետությունը չի կարող շարունակ տուրք տալ հեղափոխականությանը՝ ընդառաջելով փողոցում ձևավորված օրակարգին:

Հեղափոխությունից հետո, թերևս, առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի թիմը կանգնած է միջազգային պարտավորությունների ու հանրային տրամադրությունների բախման կիզակետում, ու ցանկացած որոշում ցավոտ է լինելու իշխանության համար՝ անդրադառնալով նրա միջազգային հեղինակության կամ հանրային վստահության վրա:

Ամուլսարը նախին կոռուպցիոն համակարգի ժառանգությունն է, սակայն այս նախագծի տորպեդահարումը կարող է լրջագույն պրոբլեմներ հարուցել Հայաստանի իշխանության համար՝ հեղափոխության թիմին մենակ թողնելով պետության մոդեռնիզացիայի գործընթացում ու լրացուցիչ մոտիվացիա ստեղծելով հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցների համար: Մյուս կողմից՝ եթե Ամուլսարի հանքը շահագործվում է, ապա տրվում է՝ հասարակությունից իշխանությունների օտարական գործընթացի մեկնարկը, որը հակոտնյա է հեղափոխության, ինքնիշխանության օրակարգին:

Մեկ տարի շարունակ իշխանությունը ստատուս-քվոն պահել է՝ ժամանակ ձգելով: Հիմա եկել է որոշում կայացնելու պահը, որտեղ բախվելու են հեղափոխական ռոմանտիզմն ու պետական պրագմատիզմը, միջազգային պարտավորություններն ու հանրային կարծիքը: Նիկոլ Փաշինյանի ցանկացած որոշում լինելու է ֆորս-մաժորային:

Ամուլսարը դարձել է ինդիկատոր, որը դառնալու է հեղափոխության, նրա իշխանության ամրության, սկզբունքայնության ցուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում