Thursday, 18 04 2024
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»

Արդեն երեք քրգործ հարուցվել է դիտավորյալ հրդեհումների վերաբերյալ. Ֆելիքս Ցոլակյան

Այս տարի՝ 2018թ-ի համեմատ, Հայաստանում հրդեհների թիվն ավելացել է 84 տոկոսով: Այսպիսի ցուցանիշ երբևէ չէինք ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ թիվը վերաբերում է խոտածածկ տարածքների հրդեհներին, ընդհանուր առմամբ, հրդեհների թիվն աճել է ավելի քան 50 տոկոսով: «Շատ տեղերում խոտածածկ տարածքները չեն հնձվել և չեն ոռոգվել, իսկ չորացած խոտի մեջ կրակ ընկնելու դեպքում շատ արագ տարածվում է: Խոտածածկ տարածքները մոտ են բնակտարածքներին, անտառներին, պատահում է, որ խոտածածկ տարածքի հրդեհը շատ արագ անցնում է բնակշենքերին: Երևանում ամենահրդեհավտանգ տարածքների խոտածածկ տարածքները չեն ոռոգվել, եթե ոռոգվեին, խոնավ կլինեին և հրդեհը չէր տարածվի: Հրդեհավտանգ են նաև անտառի փեշերը, որոնք ճանապարհի եզրին են, մեքենայից ծխախոտ գցելու դեպքում մեծ հրդեհ է առաջանում: Եթե ԱԻՆ-ը ժամանակին ահազանգ է ստանում, հրդեհի տարածումը կանխվում է, բայց հաճախ ահազանգերն ուշ են լինում կամ հրդեհ է բռնկվում, բայց ահազանգ չենք ստանում»:

Նախարարի խոսքով՝ հրդեհների թվի կտրուկ աճը հավանաբար պայմանավորված է խոնավության պակասով և օդի ջերմաստիճանի բարձրացմամբ: «Հրդեհների պատճառը հիմնականում մարդածին է, առանձին դեպքերում կարող է հրդեհ առաջանալ նաև արևի ազդեցությամբ ապակու ոսպնյակի էֆեկտի հետևանքով: Կան նաև հիմնավոր կասկածներ, որ որոշ մարդկանց կողմից դիտավորյալ այրում է եղել, հետաքննության հիման վրա դատախազությունն արդեն երեք քրեական գործ է հարուցել. մի դեպքում ավտոբուսի այրում է տեղի ունեցել, երկու դեպքում՝ աղբամանի: Ճիշտ է, մեծ հրդեհների մասին չէ խոսքը, բայց այրողը կարող է նաև այլ տեղերում հրդեհ առաջացնել»,- նշեց Ֆ. Ցոլակյանը՝ հավելելով նաև, որ բնակչության մասնակցությունը շատ քիչ է հրդեհ հանգցնելու գործում:

Նախարարն անդրադարձավ նաև ռեսուրսների սակավության խնդրին՝ նշելով, որ բոլոր բնակավայրերում չէ, որ կան հրշեջ-մեքենաներ, և երբեմն 35-40 կմ հեռավորության վրա է գտնվում հրդեհի օջախը: Ցոլակյանի խոսքով՝ Երևանում կա հրշեջ փրկարարական  13 ջոկատ, բայց մայրաքաղաքում էլ հախաճ խցանումների պատճառով են լուրջ խնդիրներ առաջանում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում