Անգլիայի Սուրեյ նահանգում մեկամյա Ֆինլի Գրիգը ծնվել է ամնիոտիկ պարկի մեջ, որը սովորաբար պատռվում է ծննդաբերության ժամանակ, և նրա մայրը՝ Զոե Ռոբինսոնը, նորածնին համեմատել է «Օտարը» ֆիլմի հրեշի հետ: Այդ մասին հայտնում է The Sun- ը:
Կեսարյան հատումով ծնդաբերած Զոեն պատմել է, որ ցնցվել է՝ տեսնելով նորածին որդուն, որը մի քանի րոպե մնացել է «պարկի» մեջ, մինչև բժիշկները ավարտել են վիրահատությունը։
Զոեի ամուսինը, որ ներկա եղել ծննդաբերության ժամանակ, հասցրել է տեսանկարել և լուսանկարել գործընթացը։ Կինը պատմել է, որ ծովայինների մոտ հավատալիք կա «շապիկով» ծնված երեխաների վերաբերյալ․ համարվում է, որ նրանք երբեք չեն խեղդվի։