ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Գլխավոր ասամբլեայի ընդունած փաստաթղթից հետևում է, որ «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում 2014 թ. մարտի 16-ին անցկացված հանրաքվեն, չունենալով իրավական ուժ, չի կարող որպես հիմք ծառայել Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակների փոփոխման համար»:
Դրանից բացի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է արել բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված հաստատություններին չընդունել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակների փոփոխությունները և «զերծ մնալ գործողություններից ու քայլերից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կարգավիճակի ցանկացած փոփոխության ընդունում», գրում է gazeta.ru-ն: