ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է տեսնել Գրենլանդիան ամերիկյան դրոշի տակ: Համենայն դեպս The Wall Street Journal-ի իրազեկ աղբյուրները խոսում են աշխարհի ամենամեծ կղզին գնելու նրա գաղափարի մասին:
Դանիացի քաղաքական գործիչները նման ցանկությունները խենթ են անվանել՝ հայտնում է Jyllands Posten թերթը:
«Եթե ճիշտ է, որ նա աշխատում է այս գաղափարի շուրջ, ապա սա վերջնական ապացույցն է, որ նա խելագար է», – ասել է Դանիայի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Սերեն Յեսպերսենը: Նա շեշտել է, որ գաղափարը, որ երկիրը կարող է վաճառել 50 հազար դանիացիների, բացարձակ խելագարություն է:
Դանիայի նախկին վարչապետ Լարս Լեկե Ռասմուսենը կարծում է, որ Թրամփի «գնումների» մասին տեղեկատվությունը պարզապես ուշացած ապրիլյան կատակ է: