«Ես չեմ կարծում, թե Ամուլսարը կարող է վերաբացվել նման կասկածելի ճանապարհով ընտրված ընկերության կողմից կասկածելի պայմաններում տրված կասկածելի փորձաքննության արդյունքների հիման վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ այս ամբողջ պրոցեսը կասկածելի է, թե ինչու 400.000 դոլար տրվեց մի ընկերության, որն ավելի ցածր վարկանիշ ունի, քան այն ընկերությունը, որ նախկինում տրվել էին փաստաթղթերը: