Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանին պետք է ոչ թե դատել, այլ՝ ունեզրկել․ Էդուարդ Զորիկյան

Յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր երգը. թավշյա հեղափոխության երգը «Իմ քայլն» էր՝ իր էքզիստենցիալ կրկներգով. «Դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունեցել, որոնք ապացուցում են, որ մենք մենակ չենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ երգահան Էդուրադ Զորիկյանն ընդգծեց. «Թեկուզ միայն այն առումով, որ հեղափոխության ընթացքին մասնակցեց ամբողջ հայությունը, սա բացառիկ երևույթ է: Ես երբևէ չեմ նկատել, որ ներհայաստանյան որևէ երևույթ նման արձագանք ստանար, և որ ամբողջ աշխարհի հայությունն արձագանքեր: Կարծում եմ՝ անգամ 88թ. Արցախյան շարժումն այս աստիճանի արձագանք չստացավ: Իհարկե, դրսից գալիս էին և միանգամից օդանավակայանից ռազմաճակատ մեկնում, սփյուռքահայությունը թե՛ անհատական մասնակցություն է ունեցել, թե՛ ֆինանսական և թե զենք, զինամթերք, սարքավորումներ է ուղարկել, բայց ես չէի համեմատի այս երկու շարժումները»:

«Ես «Մերժիր Սերժին» ասվածի տակ հասկանում եմ մերժի՛ր գողությունը, մերժի՛ր ստախոսությունը: Այդ ամեն ինչը փլուզվեց, որովհետև ստի վրա կառուցված համակարգ էր: Այն, ինչ կատարվում էր Հայաստանում, հիմքից քանդում էր երկիրը. նկատի ունեմ բյուջեի և դրսից եկող գումարների մսխումը, գրպանելը: Երկիրը կործանման ճանապարհին էր»,- նշեց երգահանը:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության մաս չեն կարող համարվել ապրիորի, այնտեղից բերված ուժերը չեն կարող համարվել Արցախից բերված ուժեր: Էդուարդ Զորիկյանը համակարծիք է, որ իր պաշտպանյալի մաշկը փրկելու համար «հերոսը» սակարկում է հայրենիքը: «Սա ահավոր տխուր երևույթ է: Ռ. Քոչարյանի նախագահության տարիներին էլ բազմաթիվ երևույթներ կատարվեցին. ժանդարմական համակարգում կա՛մ ասածն անտեսվում էր, կա՛մ սպանում էին… Իմ ընտանիքը Հյուսիսային պողոտայի «բուլդոզերի տակ ընկածներից» է. մարդկանց զրկեցին օջախներից, ստացվում էր, որ քո հայրենքիում սեփականության իրավունք չունեիր…»:

Զորիկյանի դիտարկմամբ՝ Քոչարյանի դատական պրոցեսը տանում են դեպի փակուղի: «Ես առաջարկում եմ ոչ թե ընկնել դատական պրոցեսների ետևից, այլ իր իսկ ընդունած ձևերով ունեզրկել,  վերցնել և՛ իրեն, և՛ իր ընտանիքին, շրջապատին ու իր կլանին պատկանող սեփականությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում