«Ես դատավորի թեկնածու դարձել եմ 24 տարեկանում, նշանակվել 25-ում: Դատավորների տարիքային շեմը իջեցնելու մեջ որևէ վատ բան չեմ տեսնում և գտնում եմ, որ վերջնական արդյունքը, դատավորի հատկանիշներին տիրապետելու առումով, պետք է գնահատի ԲԴԽ-ն»,- օգոստոսի 16-ին` լրագրողների հետ հանդիպմանն, ասաց դատավորների ժողովին ներկայացած երիտասարդ դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, որով առաջարկվում է դատավորների տարիքային շեմը իջեցնել 25 տարեկանի: