Մարտակերտի շրջանի գյուղ Խնկավանից այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ հադիպման էր եկել Մասիս Միքայելյանը: «Առաջին լրատվական»-ին քաղաքացին պատմել է, որ իրենից 50 գլուխ եղջերավոր անասուն են գողացել:
Նրա պատմելով՝ խնդիրը բարձրացրել է Արցախի իշխանություններին, սակայն ապարդյուն: Քաղաքացին նշեց, որ անասնագողությունը իրենց գյուղում տարածված երևույթ է և որ իրենց գյուղապետը նույնպես մասնակից է այդ գողությանը: