ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիսատեսի թվի ռեկորդ է սահմանել հինգշաբթի, օգոստոսի 15-ին, Նյու Հեմփշիր նահանգում իր ելույթի ժամանակ: Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է Twitter-ի իր էջում:
«Հիանալի նորություններ: Այսօր երեկոյան մենք գերազանցել ենք Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթերի SNHU Arena մարզադաշտում տեղի ունեցած Էլթոն Ջոնի համերգի հաճախելության ռեկորդը»,- ասել է Թրամփը: Միևնույն ժամանակ նա ճշգրիտ թվեր չի նշել:
Breitbart News լրատվական ռեսուրսը բացատրել է, որ ԱՄՆ նախագահը շրջանցել է մարզադաշտի ռեկորդը. այն տեղավորում է մոտ 12 հազար մարդ և գրեթե ամբողջությամբ լցված է եղել:
Նախագահը ելույթ է ունեցել ընտրողների առաջ՝ 2020-ի նախագահական քարոզարշավի շրջանակում: Երկրում ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին: