Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Վարդենիսի Ծովակ համայնքի բնակիչները ճանապարհ են փակել. Ինչ շահագրգռվածություն ունեն տեղի ոստիկանապետն ու ԱԱԾ պետը

Այսօր վաղ առավոտյան Վարդենիսի Ծովակ համայնքի բնակիչները փակել էին համայնքի ճանապարհը։

Բողոքի համար հիմք էր հանդիսացել երեկ երեկոյան համայնքի բնակիչներից Տարոն Խաչատրյանի ձերբակալությունը։ Խաչատրյանն աշխատում է «Սևան» ազգային պարկում։ Երեկոյան ձերբակալվել է կաշառք վերցնելու գործով։ Նրա դեմ ցուցմունք է տվել մեկ այլ քաղաքացի՝ պնդելով, որ անտառից ծառահատում իրականացնելու համար 40 հազար դրամ կաշառք է տվել Խաչատրյանին։

Ծովակի բնակիչներն այսօր արդեն փողոց են դուրս եկել՝ պահանջելով ազատ արձակել Խաչատրյանին: Ճանապարհ փակած բնակիչները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ մեղադրանքը կեղծ է։ Ցուցմունք տված անձին ոստիկանությունն ու ԱԱԾ աշխատողները տարել 6 ժամ պահել են, որից հետո նա նման ցուցմունք է գրել, թե՝ 40 հազար դրամ կաշառք է տվել «Սևան» ազգային պարկի աշխատակցին ծառահատման համար։

«Այս գործում հստակ շահագրգռվածություն կա։ Շահագրգռված են տեղի ոստիկանապետն ու ԱԱԾ պետը։ Ոստիկանապետը ժամանակավոր պաշտոնակատար է, ինքնահաստատման խնդիր ունի, որ ցույց տա, թե ինքն արժանի աշխատող է. դրա համար էլ նման ստոր քայլերի են դիմում։

Ամբողջ օրը ընկած են մարդկանց հետևից, կանչում, համոզում են, որ ազգային պարկի աշխատողների դեմ ցուցմունք տան, ասեն՝ սա ենք տվել, այսքան ենք տվել, այս աշխատանքի համար և այլն»,- ասաց ճանապարհ փակած ակցիայի մասնակիցներից մեկը՝ չցանկանալով, որ իր անունը հրապարակվի, որպեսզի զերծ մնա ոստիկանության հետապնդումներից։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց պահանջն է նաև թույլատրել որոշակի չափով ձկնորսություն լճից։ «Սաղ տեղերից մարդիկ մտնում են լիճը ձուկ բռնում, իսկ մեր համայնքում կատեգորիկ արգելված է։ Բայց ինչո՞վ է պայմանավորված էդ խտրականությունը, կարո՞ղ է որևէ մեկը մեզ բացատրել։

Մենք պահանջում ենք, որ հավասար մոտեցում լինի»։

Բողոքի ակցիայի մասնակիցները քիչ առաջ բացել են ճանապարհը, բայց հանդիպում են պահանջում տեղի ոստիկանապետի ու ԱԱԾ պետի հետ։ Ասացին, որ եթե հանդիպումները չկայանան, ու Արամ Խաչատրյանն ազատ չարձակվի, իրենք նորից ամբողջ գյուղով ոտքի են կանգնելու և ճանապարհը փակեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում