ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում Է, որ իշխանության գալուց հետո իր ձեռնարկած միջոցների արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող պետությունները լրացուցիչ 100 մլրդ դոլար են հայթայթել պաշտպանության համար: Այդ մասին նա հայտարարել Է օգոստոսի 15-ին Նյու Հեմփշիրի նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ:
«Ես հասա այն բանին, որ ՆԱՏՕ-ն 100 մլրդ դոլար ավելի Է վճարում: Նրանք չԷին վճարում, նրանք խախտում Էին իրենց հանձնառությունները»,- ասել Է ԱՄՆ-ի ղեկավարը:
«Շատ երկրներ չԷին վճարում այնքան, որքան պարտավոր Էին»,- հավելել Է նա։