ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ Է, որ Թեհրանը պատժամիջոցների ճնշման ներքո ձգտում Է նոր պայմանավորվածություններ ձեռք բերել ԱՄՆ-ի հետ: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է օգոստոսի 15-ին Նյու Հեմփշիրի նահանգում իր կողմնակիցների առեջեւ ունեցած ելույթի ժամանակ:
«Ես կարող եմ ասել, որ Իրանը ցանկանում Է գործարք կնքել, քան որ պատժամիջոցները նրան բարիք չեն բերում, նրանք դժգոհ են»,- ասել Է Թրամփը: «Տեսնենք՝ ինչով այդ ամենը կավարտվի»,- հավելել Է նա։