Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

«Փյունիկի» կարուսելը՝ Անգլիայում. պարտության հուսադրող կողմը…

Երևանի «Փյունիկը» հրաժեշտ տվեց Եվրոպա լիգայի խաղարկությանը: Որակավորման երրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոնը ընդհանուր 0:8 հաշվով զիջեց անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Թե՛ Երևանում և թե՛ մրցակցի հարկի տակ պարտվեցինք 0:4 հաշվով: Թե՛ Երևանում և թե՛ Անգլիայում «Փյունիկը» պայքարեց, կռիվ տվեց, բայց… Պարտությունը պարտություն է՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը:

Ամեն դեպքում, չնայած գրանցված խոշոր հաշվին, «Վուլվերհեմփթոնի» հետ դիմակայությունից դուրս եկանք գլուխներս բարձր: Պրեմիեր լիգայի թիմի հետ առաջին կեսում նրա իսկ հարկի տակ «Փյունիկը» ցուցադրեց բարձրակարգ ֆուտբոլ՝ խաղային որոշ առումներով նույնիսկ գերազանցելով մրցակցին: Դժվար է հիշել հայկական որևէ ակումբ, որը նման մակարդակի հանդիպումներում գնդակը վերահսկի գրեթե անթերի: Չենք վախենա ասել, որ առաջին կեսում մեր թիմը կարուսել էր «սարքել» մրցակցի միլիոնանոց ֆուտբոլիստների համար: Կարճ փոխանցումներով և կոմբինացիոն գործողություններով մերոնք հասնում էին մինչև «Վուլվերհեմփթոնի» տուգանային հրապարակ, բայց վերջին հարվածը չէր ստացվում: Այո, մենք չունենք Կուտրոնեի կամ Խիմենեսի պես կատարողներ, բայց մենք ունենք կայացած թիմ, որով կարող ենք հպարտանալ:

«Փյունիկում» ունենք ֆուտբոլիստներ, որոնք մեր ազգային թիմի համար պատրաստի կադրեր են և շարունակ որակական աճ են գրանցում: Նույն Արտյոմ Սիմոնյանը, որը նախորդ մրցաշրջանում հայկական տարբեր թիմերում դժգույն խաղ էր ցուցադրում, «Փյունիկ» տեղափոխվելուց հետո կերպարանափոխվել է: Մեկ-երկու ամսում Սիմոնյանը մեծ քայլ է կատարել: Վստահ ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նրան կհրավիրի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Իտալիայի և Բոսնիայի հետ հանդիպումներին:

Բոլորովին նոր որակի ֆուտբոլ է ցուցադրում նաև թիմի վետերան Կառլեն Մկրտչյանը: Նրա գործողությունները տպավորում էին նույնիսկ «Վուլվերհեմփթոնի» երկրպագուներին: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Նունու Սանտուն այս անգամ ևս գովեստի խոսքեր է հնչեցրել «Փյունիկի» հասցեին՝ նշելով, որ հայկական ակումբը լուրջ մրցակից էր: «Լավ հանդիպում էր: Չեմ կարծում, որ «Փյունիկը» հեշտ մրցակից էր մեզ համար: Բարդ էր ինչպես առաջին խաղի սկզբնամասում, այնպես էլ այսօր: Մրցակիցը լավ սկսեց խաղը, և առաջին խաղակեսում հեշտ չէր մեզ համար: Մրցակիցը լավ էր վերահսկում խաղը: Մենք պարտավոր էինք կենտրոնանալ և մնալ խաղի մեջ: Երկրորդ խաղակեսում կարողացանք հասնել հաջողության: Ես խոսեցի մրցակցի մարզչի հետ և նրան հաջողություն մաղթեցի ապագայում: Ես գիտեմ, որ ձեր թիմի 10 համարը լավ խաղացող է: Սակայն ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատությանը, ապա կարծում եմ, որ ճիշտ չէ համեմատել 2 խաղացողների: Տաղանդը լավ է, բայց աշխատասիրությունն ավելի կարևոր է»,- անգլիական թիմի գլխավոր մարզչի խոսքերը մեջբերել է Topsport.am-ը:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը մատնանշել է պարտության օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները՝ նշելով, որ Եվրոպա լիգայում մրցակցի հարցում իրենց բախտն ուղղակի չի բերել: «Եվրագավաթային մրցաշրջանը բավական լավն էր մեզ համար, քանի որ հաղթահարեցինք 2 փուլ: Մեր բախտը չբերեց մրցակցի հարցում: Հնարավոր է, որ եթե այլ թիմի դեմ խաղայինք, կկարողանայինք դուրս գալ հաջորդ փուլ: Պրեմիեր լիգայի 7-րդ տեղի թիմի դեմ խաղալը շատ բարդ է, քանի որ մրցակցի գրեթե բոլոր խաղացողներն ազգային հավաքականների ներկայացուցիչներ են: Հնարավոր է, որ ամենաբարդ մրցակիցը մեզ բաժին հասավ: Ցավալի է, որ հաջորդ փուլում «Վուլվերհեմփթոնը» խաղալու է «Տորինոյի» հետ: Երևի կհանդիպեն որակավորման փուլի 2 ամենաուժեղ թիմերը, որոնցից մեկը դուրս կմնա պայքարից: Մենք փորձ ձեռք բերեցինք՝ մրցելով այսպիսի թիմի դեմ: Հնարավոր է, որ հետագայում ու հաջորդ մրցաշրջանում դա կօգնի մեզ: Խմբային փուլի ուղեգիր նվաճելու մասին մտածելիս պետք է նաև հաշվի առնել, թե ինչ մրցակից է բաժին հասնում քեզ: Բացի այդ, պետք է առաջնությունում գրավել առաջին տեղը, որպեսզի խաղաս ավելի հեշտ մրցակիցների հետ: Օրինակ՝ «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ևս ուժեղ էին, սակայն անցանելի էին: Պետք է չեմպիոն դառնալ, որպեսզի հնարավոր լինի նվաճել խմբային փուլի ուղեգիր»,- ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

Իսկապես, ավելի համար մրցակից ունենալու դեպքում «Փյունիկի»՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններն ավելի բարձր կլինեին: Ամեն դեպքում սա ֆուտբոլ է, և բարձր արդյունքի հասնելու համար պետք է պատրաստ լինել ցանկացած փորձության: Մենք դեռևս պատրաստ չենք պայքարից դուրս թողնել Պրեմիեր լիգայի ներկայացուցչի, բայց մենք ապացուցեցինք, որ կարելի է պայքարել ցանկացած մրցակցի դեմ: Չենք կասկածում, որ եվրագավաթների հաջորդ մրցափուլում, ի դեմս «Փյունիկի», կունենանք շատ ավելի զորեղ և մարտունակ թիմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում