Իսլանդացի մարզիկ Հաֆթոր Բյորնսոնը, որը հանրաճանաչություն է ձեռք բերել «Գահերի խաղը» սերիալում Գրիգոր «Լեռ» Քլիգանի դերից հետո, Instagram-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում իր գլխավերև է բարձրացնում բրիտանացի երգիչ Էդ Շիրանին։
Նշվում է, որ «մոլորակի ամենաուժեղ մարդը» զվարճալի հնարք է գործել՝ Իսլանդիայում Շիրանի ելույթից առաջ։ Նրա խոսքով՝ ինքը դա արելէ երգչի խնդրանքով։