Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Միտումնավոր արված հայտարարությո՞ւն, թե՞ իմպրովիզացիա. Քոչարյանի պաշտպաններն անցնում են կարմիր գծերը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը երեկ հայտարարել է, թե Արցախի ազատագրված տարածքները չեն կարող Արցախի Հանրապետության մաս համարվել ապրիորի: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ դա հավանաբար պաշտպանի ոտքի վրա կատարած իմպրովիզացիան է: «Եթե դա այդպես չէ, ապա գործ ունենք սարսափելի իրողության հետ, ինչին չեմ ցանկանում հավատալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, թե որքան թույլ են Ռ. Քոչարյանի պաշտպանության փաստարկները, որ նրանք արդեն նույնիսկ անթույլատրելի, կարմիր գծերն են սկսել անցնել՝ կարևոր չէ՝ միտումնավոր թե իմպրովիզացիայով: «Եթե Քոչարյանն ունի այսպիսի պաշտպանություն, ապա նրան մեղադրողներ այլևս պետք չեն»,- նշեց Ռ. Մեհրաբյանը: Նա նաև նկատեց, որ դատապաշտպանները հաճախ նույնանում են իրենց մեղադրյալի հետ և խախտելով, ոտնահարելով մասնագիտական էթիկայի նորմերը՝ մտնում են դաշտեր, որտեղ անելիք չունեն:

«Այն, որ Քոչարյանն իր կաշին փրկելու համար պատրաստ է սակարկել ցանկացած հարցով, նոր երևույթ չէ»,- ընդգծեց ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը: -Այս հայտարարությունը հաստատ Հայաստանի հանրությանը չէր ուղղված, որովհետև մեր երկրում այդ հարցի վերաբերյալ կոնսենսուսն այլ է: Հաստատ սա այն դեպքերից է, երբ պատրոնաժ են փորձում գտնել Հայաստանից դուրս»: Պատգամավորի կարծիքով՝ պաշտպանը այդ հայտարարությունն արել է Քոչարյանի անունից:

Վերլուծաբան Վահագն Ալեքսանյանը հավելեց, որ Ռ. Քոչարյանի գրասենյակից չկա տեղեկատվություն այն մասին, որ տվյալ պաշտպանը հեռացվել է պաշտպանական թիմից. «Այսինքն՝ լիակատար համաձայնություն կա այս եզրույթների հարցում պաշտպանական թիմի և Ռ. Քոչարյանի միջև… Ես չեմ զարմանա, եթե Քոչարյանի թիմը մի օր հարցականի տակ դնի Հայաստանի սուվերենությունը»:

Մանրամասն՝ տեսանութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում