ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն որոշեց`
14/11/10թ. «Գանձասար»-«Իմպուլս» խաղին «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Դավիթ Խանիշվիլիի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 25000 դրամ:
14/11/10թ. «Շիրակ»-«Բանանց» խաղին «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Արսեն Բալաբեկյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 25000 դրամ:
13/11/10թ. «Բանանց-2»-«Շիրակ-2» խաղին ռադիոհանգույցը չգործելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ: