Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84.7-րդ կմ հատվածում բախվել են Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Հ.-ի վարած УАЗ մակնիշի 35 ZL 836 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վարդան Ա.-ի վարած Nissan մակնիշի 35 GC 259 համարանիշի ավտոմեքենաները:
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի, Թաիլանդի 49-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: