Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

«Տարօրինակ կարգավորո՞ւմ», թե՞ գործարք. Ինչ է սպասվում հրաժարական ներկայացրած դատավորներին

Արդարադատության նախարարությունը անցած ուրբաթ օրը շրջանառության մեջ դրեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Այս փոփոխություններով նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։

Մի քանի օր է արդեն՝ բուռն քննարկումներ են առաջարկվող այս փոփոխություների առնչությամբ։ Ընդդիմախոսների կողմից կարծիքներ են հնչում, որ սա արվում է Սահմանադրական դատարանի ներկա անդամներից ազատվելու համար, որպեսզի նրանք, «գայթակղվելով» առաջարկվող փոփոխություններով, հրաժարական տան, որից հետո հնարավոր կլինի ՍԴ-ն համալրել նոր դատավորներով։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Գենյա Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության առաջարկած այս կարգավորմանը, նկատեց, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքում նախատեսվող փոփոխութուններով, մասնավորապես, անցումային դրույթով նախատեսվող դրույթով, ըստ էության, առաջարկվում է սոցիալական երաշխիքների պահպանում ՍԴ այն դատավորների համար, որոնք հրաժարական կներկայացնեն 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

«Ըստ էության, այս միջոցն ուղղված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի ձևավորման ուղղությամբ ժողովրդի կողմից արտահայտված կամքի իրագործմանը։ Չէ՞ որ 2015 թվականին կատարված Սահմանադրական փոփոխոթյուններով նախատեսվեց լիարժեքորեն նոր կարգով Սահմանադրական դատարանի ստեղծում, որն իր հերթին ևս ենթադրում էր թե՛ անկախության, թե՛ ինքնուրույնության երաշխիքների ընդլայնում, թե՛ ՍԴ կազմի ներկայացուցչականության ապահովում։ Հաշվի առնելով անցումային դրույթները, որոնք նախատեսված էին 2015 թվականի փոփոխություններով, դրանց որոշակի հակասական մեկնաբանությունները, ըստ էության, հանգեցրին նրան, որ առաջացավ այսպիսի իրավիճակ, որ ՍԴ ստեղծումը գրեթե հնարավոր չեղավ իրագործել։ Եվ հաշվի առնելով նաև պաշտոնավարման այն ժամկետները, որոնք նախատեսված էին 2005 թվականի փոփոխություններով, դրանք բովանդակազրկեցին այս նույն փոփոխությունը։ Նկատի ունենալով վերագրյալը՝ ես կարծում եմ, որ բավական դրական պետք է գնահատել այս փոփոխությունը և այս անցումային գործիքը, որը նախատեսված է նախագծով»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ երբ ծանոթանում ենք նաև նախագծի հիմնավորումներին, տեսնում ենք, որ հիմնավորումը հենց ուղղված է նույն՝ սահմանադրական կամքի իրագործման ապահովմանը, «այսինքն՝ հաշվի առնելով այն, որ նույն 2015 թվականի փոփոխություններով հստակորեն նախատեսվել է այլ կարգավորում, և այլ անկախության երաշխիքներով Սահմանադրական դատարանի ստեղծում, ժողովրդի սահմանադրի կամքի ապահովման համար նախատեսվում են օրենսդրական հիմքեր։ Մասնավորապես, վաղ հրաժարական ներկայացնելու դեպքում պահպանվում են սոցիալական բոլոր երաշխիքները՝ մինչև թոշակային տարիք պահպանվում է աշխատավարձը, հավելավճարները, իսկ պաշտոնավարման տարիքի լրանալուց հետո անցնում են թոշակի»։

Գենյա Պետրոսյանի խոսքով՝ այստեղ որևէ քաղաքական նկատառում չկա։ Նախագծի հիմնավորումը շատ հստակ է և լրացուցիչ այլ հիմնավորումների, պնդումների կարիք չկա: «Հենց նախագծի հիմնավորմամբ է նախատեսված այս փոփոխության կատարման անհրաժեշտությունը։ Այն է՝ ապահովել սահմանադրի կամքի իրագործումը, ստեղծել օրենսդրական հիմքեր սահմանադրի կամքն ապահովելու համար։ Հենց հիմնավորման մեջ շեշտված է, որ հաշվի առնելով, որ ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունները տեղի են ունենում 10 տարվա պարբերականությամբ, հնարավոր է, որ նախատեսված փոփոխություններն այդպես էլ չիրագործվեն մինչև նոր փոփոխությունները։ Հենց այդ նպատակով նախատեսվում է նման մեղմ, խրախուսական գործիք, նորմ, որը հնարավորություն է տալիս գործող դատավորներին՝ պահպանել բոլոր սոցիալական երաշխիքները իրենց նշանակվելու դրությամբ՝ միևնույն ժամանակ ձևավորելու և ունենալու Սահմանադրական դատարան՝ իր անկախության և ինքնուրույնության երաշխիքներով, որը, իր հերթին, սահմանադիրն է նախատեսել 2015 թվականին կատարված փոփոխություններով»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով մեր դիտարկմանը՝ կա՞ որևէ այլ երկրում նման նորմ, Պետրոսյանը նկատեց, որ առհասարակ դատավորների համար վաղ կենսափոշակային սխեմայի նախատեսումը, սոցիալական երաշխիքների պահպանումը հրաժարականի ներկայացման դեպքում անցումային արդարադատության գործիքներից մեկն է համարվում, շատ երկրներում օգտագործվում է՝ հանդիսանալով մեղմ, մարդասիրական գործիք, որը գործի է դրվում։ «Կարծում եմ, որ խրախուսելի կլինի դրա կիրառումը նաև Հայաստանում»,- ընդգծեց Գենյա Պետրոսյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս կարգավորումը մեր իրավական մշակույթի համար մի քիչ տարօրինակ է: «Ըստ էության, սա գործարք է։ Առաջին անգամ նման մշակույթ մեզանում ներմուծվել է 2007 թվականին մեղքի ընդունման, կամ ինչպես ԱՄՆ-ում են ասում՝ մեղքի գործարքի ինստիտուտն էր, որը վերցրինք հենց ԱՄՆ-ից ու ներմուծեցինք։ Հիմա սա էլ նման մի ինստիտուտ է, որը մեր մշակույթի համար տարօրինակ է։ Իրավաբանորեն դժվար է ասել՝ խնդրահարույց է թե ոչ, բայց միակ հարցը, որ իմ մեջ առաջանում է, այն է, թե արդյոք օբյեկտիվորեն արդարացվա՞ծ է, որ հարկատուները վճարեն ավելի շատ գումար, քան կվճարեին, եթե նման առաջարկ չլիներ։ Բայց եթե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է այս կարգավորումն առաջարկվում, ապա այն օբյեկտիվ հիմք չունի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ դա խտրականություն է, քանի որ դատավորներին առաջարկվում է հրաժարական տալ զուտ նրա համար, որ նրանք Սահմանադրական դատարանի դատավոր են»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ ստացվում է, որ գործադիր իշխանությունը, ունենալով լայն պլատֆորմ, լայն հնարավորություններ, առաջարկում է գործարք, որը, իր հերթին, անմիջական միջամտություն է դատական իշխանության ներքին գործերին: «Մյուս կողմից՝ ես այստեղ հարկադրանք չեմ տեսնում։

Սա առաջարկվում է անցումային դրույթներով։ Սա ընդամենը առաջարկություն է՝ օդի մեջ կախված։ Հետևաբար օբյեկտիվ հարց է առաջանում, թե արդարացվա՞ծ է նման առաջարկ կատարելը։ Եթե պարզվի, որ այն արվում է արդարադատության շահերից ելնելով, ապա, այո, հասկանալի կլինի։ Բայց եթե պարզվի, որ դա արվում է քաղաքական նպատակներով, ապա կրկին առաջ է գալիս իշխանությունների տարանջատման սկզբունքի խնդիրը։ Բայց դատելով այս ամիսների զարգացումներից՝ սա մաքուր քաղաքական նպատակներ հետապնդող զարգացում է, այլ ոչ թե իրավական։

Մինչդեռ զանկացած զարգացում պետք է լիներ բացառապես իրավական»,- նկատեց Ղազարյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում գործադիրը պետք է շատ զգույշ լինի, որ դատավորների նկատմամբ խտրական կոնտեքստ չձևավորվի հատկապես կառավարության անդամների հայտարարությունների մակարդակով։

Արա Ղազարյանը նշեց, որ իրեն ծանոթ չէ որևէ այլ երկրի նման փորձ, չի ուսումնասիրել, բայց եթե անգամ որևէ երկրում լինի էլ նման կարգավորում, ապա չի ունենա լայն կիրառում, քանի որ այն խնդրահարույց է և ուղղակի միջամտություն է դատական իշխանության գործերին: «Բայց կրկնում եմ՝ սա առաջարկություն է անցումային դրույթներով»,- եզրափակեց Ղազարյանը։

Նշենք, որ հաշվի առնելով նախատեսվող փոփոխության շուրջ առկա հակասական քննարկումները, Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է դատարաններին առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթի ուսումնասիրություն։ «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող՝ ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրություն։

Հաշվի առնելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթի հարցերը մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն, կձևավորվեն նաև կոնկրետ լուծում պարունակող առաջարկություններ։ Ուսումնասիրությունը կիրականացվի նաև միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի հիման վրա։

Արդյունքները կուղարկվեն կառավարություն, ինչպես նաև կհրապարակվեն»,- տեղեկացրել էր ՄԻՊ-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում