Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Կառավարությունը Ամուլսարի հարցով դուխ չունի ընդունել հասարակությանը ձեռնտու որոշում

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ հաղորդարգրություն էր տարածել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ: Կարծես թե որոշումը կանաչ լույս է վառում հանքի շահագործման համար, միայն թե վերջնական որոշումը թողնված է կառավարության վրա. որոշում, որն, անշուշտ, քաղաքական է լինելու, քանի որ դրանով կառավարող թիմն իր վերաբերմունքն է արտահայտելու հանքարդյունաբերության, բնության պահպանության և այլ կարևորագույն խնդիրների վերաբերյալ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանն իրենց դիտարկումները ներկայացրին Կառուցողական կուսակցության քարտուղար Դավիթ Հովհաննիսյանը, քաղաքագետներ Հայկ Սուքիասյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Կառավարությունը հայտնվել է քաղաքական որոշման երկընտրանքի առջև: Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ այս խնդիրը բնապահպանական էր, բայց իր կարևորությամբ դարձել է քաղաքական. «Եվ իր հետևանքներով սա նաև պատմական, ինչպես նաև ազգային անվտանգության խնդիր է և նույնքան կարևոր է, որքան թշնամուն տարածքներ զիջելը կամ տարածքներ ազատագրելը, որովհետև դարձյալ հողերի մասին է խոսքը: Եթե մենք մեր ազգային հողերի որոշակի հատված ոչնչացնելու ենք առհավետ և թունավորելու ենք, սպանելու ենք շրջակա տարածքներում բնակվող բնակչությանը, թունավորելու ենք Սևանը, ապա նույնպիսի կարևորության խնդիր է դառնալու»:

Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունը չկարողացավ հեղափոխության օրերին այս խնդիրը արագ լուծել: «Հետո չկողմնորոշվեցին, և հիմա, ըստ իրենց կարծիքի, անգամ ձեռնտու է, որ Ամուլսարի հանքը շահագործվի: Արագ լուծման տարբերակը իսկական սեփականատերերին գտնելն էր, նրանց հետ զրուցելը և ասելը՝ գնացե՛ք Հայաստանից: Կամ պետք է հանրաքվեի ուժով փակվեին որոշ հանքեր, և չեղարկվեին նախկին որոշումները: Կարող էին նաև փորփրել ու շատ հանգիստ կգտնեին կոռուպցիոն փաստեր, և նախորդ ռեժիմի օրոք կայացված որոշումը ճանաչվեր կոռուպցիոն»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ հանքարդյունաբերական հարցերում որևէ դատարան չի կարող կողմ լինել, և որ Արևմուտքում հանքարդյունաբերությունը համարվում է տնտեսության ապականող, հետամնաց ոլորտ:

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունը պետք է ունենա զարգացման մոդել յուրաքանչյուր բնակավայրի համար: Նրա դիտարկմամբ՝ ամենակարևոր ռիսկը մարդու՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի խախտումն է:

«Հայաստանի տարածքն ազգային ունեցվածք է ոչ թե որևէ իշխանության մենաշնորհը, որ ինչ որոշում ցանկանա, կայացնի,- նշեց Հակ Սուքիասյանը:- Առաջին հերթին պետք է հաշվի առնել տվյալ տարածքի բնակիչների կարծիքը»: Հայկ Մարտիրոսյանը հավելեց. «Իշխանությունը դուխ չունի Ամուլսարի հարցով հասարակությանը ձեռնտու որոշում կայացնել»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում