Լուրեր
Սահմանադրության փոփոխությամբ պետք է ԲԴԽ-ի ակտերի բողոքարկման իրավունքի ապահովումն իրականացնենք. նախարար
  • 16:41
  • 2019-08-15
  • Դիտումներ՝ *

Ի՞նչ նպատակով են սահմանադրական փոփոխությունները: Կառավարության նիստից հետո այս հարցը տվեցին լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

«Պետք է ապահովենք, օրինակ, որ ԲԴԽ-ի ակտերի բողոքարկման իրավունքի ապահովումն իրականացնենք: Այսինքն՝ այսօրվա կարգավորումներով դա հնարավոր չէ: Առաջիկայում կհրապարակենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որտեղ սահմանված կլինի, թե որ հարցերին պետք է անդրադառնամ»,- ասաց Բադասյանը:

  • Դիտումներ՝ *