Իսպանիայում մի խումբ ընկերներ ձեռք են բերել կես դար առաջ լքված գյուղ՝ դատարկ շենքերով: Նրանք որոշել են իրականացնել թոշակի անցնելուց հետո կողք կողքի ապրելու իրենց երազանքը: Այս մասին գրում է thelocalocal.es- ը:
Խումբը հավաքել է 140 հազար եվրո՝ երկրի հյուսիսարևմտյան շրջանի այդ գյուղը գնելու համար, որը գտնվում է Գալիցիայի Վիլալբա քաղաքի մերձակայքում:
«Մեզանից յուրաքանչյուրն ունի իր տունը, բայց մենք բոլորս միասին ենք», – ասել է գնորդներից մեկը:
Գյուղը ներառում է մեկ մեծ շինություն, երկու քանդված տնակ, մի քանի շինություն, որոնք հնարավոր է վերածել ապրելու համար պիտանի տարածքի, ավանդական հաց թխելու վառարան և պահեստներ:
Ըստ մասնագետների՝ Իսպանիայում կա մոտ 3 հազար լքված գյուղ, հիմնականում Գալիցիայում, Կաստիլիայում, Լեոնում, Արագոնում և Աստուրիասում: