Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

«Պերմյակով-2». Նախաքննության ավարտ՝ առանց հանցագործության շարժառիթի բացահայտման. Որտեղ կքննվի ռուս զինծառայողի գործը

Երեկ հայտնի դարձավ, որ անցած տարի դեկտեմբերին Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի դաժան սպանության գործով հայտարարվել է նախաքննության ավարտ: Գործը դատախազության կողմից հաստատվելուց հետո շուտով կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Կնոջ սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Ռուս զինծառայողն ինչպես նախաքննության ամբողջ ընթացքում, այնպես էլ ներկայում շարունակում է մնալ ռազմաբազայի տարածքում: Անգամ տուժողի իրավահաջորդների ներկայացրած բազմաթիվ միջնորդություններից հետո Ռազգիլդեևը նույնիսկ մեկ օր չանցկացրեց ՀՀ քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում:

Մինչդեռ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը նույն միջնորդության մեջ հիմնավորում էր, թե ինչու պետք է հանցագործություն կատարած ռուս զինծառայողը գտնվի ՀՀ ՔԿՀ-ներում: Մասնավորապես, համաձայնագրում հստակ նշված է, որ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց կատարած հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը, այսինքն՝ պետք է առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով, այն է՝ ռուս զինծառայողը պետք է պահվեր Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում գործող ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում: Մինչդեռ ռուսական 102-րդ ռազմաբազան այդպիսի վայր չէ: Կատարված հանցագործությունն էլ չի դասվում ՌԴ և ՀՀ միջև կնքված համաձայնագրի այն բացառությունների շարքին, որոնց դեպքում գործում է ՌԴ օրենսդրությունը: Ներկայացված միջնորդությունը, սակայն, հետագայում մերժվեց: Մերժվեցին նաև դրա վերաբերյալ ներկայացված բողոքները: Եվ սա այն դեպքում, երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի խոսքով՝ ռուս զինծառայողին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին։

Թե ինչ կարգով տեղի կունենա արդեն դատավարությունը՝ այս պահին դժվար է ասել: Ռուս զինծառայողին կա՛մ պետք է բերեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, կա՛մ դատավորը, Պերմյակովի դատավարության օրինակով, գնա ու ռուսական ռազմաբազայի տարածքում դատաքննություն իրականացնի: Սակայն հաշվի առնելով, որ ի սկզբանե անտեսվել է ՀՀ օրենսդրությունը, ռուս զինծառայողը չի տեղափոխվել ՀՀ քրեակատարողական հիմնարկ՝ ենթադրվում է, որ դատավարությունն էլ է ընթանալու նույն սցենարով՝ դատավորը գնալու է և ռազմաբազայի տարածքում դատավարություն իրականացնի:

Ինչ վերաբերում է գործի նախաքննության ավարտին, ապա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն արդեն իսկ հայտարարել է, որ հանցագործության շարժառիթը այդպես էլ բացահայտված չէ, և գործը գնում է դատարան հենց այս տեսքով:

Իրավապաշտպանը նաև հայտնել է, որ անընդունելի կհամարեն, եթե գործը քննվի ռազմաբազայի տարածքում, և իրենք անպայման կբողոքարկեն այդ փաստը:

Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանը սպանվել էր դեկտեմբերի 2-ի լուսաբացին՝ աշխատանքի գնալու ժամանակ։ Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնում որպես հավաքարար և վաղ լուսաբացին ավլում էր փողոցները։

Նախնական տեղեկություններով՝ գյումրեցի կնոջ վրա հարձակվել էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականն ու գինու շշով ծեծել և անճանաչելի էր դարձրել կնոջը։ Ռուս զինծառայողին մեղադրանք էր առաջադրվել ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով (սպանություն), այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում