ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին:
Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: