ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տնտեսագիտական համալսարանում ստեղծված իրավիճակին: Նա նշեց՝ յուրաքանչյուրը իր գործելաոճի հետ կապված՝ կգա եզրակացությունների ու այդ ուղղությամբ բարելավումներ կլինեն:
Հարցին՝ հարի՞ր պահվածք էր, որ հրապարակվում էր փորձառու դասախոսի սնվելու կադրը, այն դեպքում, երբ վերջինս խոստովանել էր՝ օրվա ընթացքում չէր հասցրել սնվել, Հարությունյանը պատասխանեց.«Եթե տասը տարբեր ձևերով հարց տաք, նույն կերպ եմ պատասխանելու»: