ԱՄՆ-ը Հոնկոնգում նախահամաձայնության Է եկել հանցավոր տարրերի հետ եւ «խելահեղորեն» ներքաշվել հանցավոր հակաչինական գործունեության մեջ: Այդ մասին ասված Է Հոնկոնգում ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության դիվանատան հայտարարության մեջ՝ ի պատասխան Հոնկոնգի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ-ի Ներկայացուցնիչների պալատի եւ ամերիկացի այլ քաղաքական գործիչների մեկնաբանությունների:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեն հրապարակել Է հայտարարություն, որով կոչ Է արել Չինաստանին՝ հրաժարվել Հոնկոնգում բողոքի խաղաղ ակցիաների ճնշումից: Նրանք անհանգստություն են հայտնել, որ Չինաստանը «վերստին դիտարկում Է խաղաղ բողոքները խստորեն ճնշելու հնարավորությունը»:
«Ամերիկացի քաղաքական գործիչների կողմից իրականության խեղաթյուրումը, երկակի ստանդարտների կույր հետեւումն արդեն մոտ են հիստերիկային: Նրանք Հոնկոնգում նախահաձայնության են եկել արմատական հանցավոր տարրեր հետ եւ խելահեղորեն ներքաշվել հակաչինական հանցավոր գործերի մեջ»,- ասած Է հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: