Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Վարդան Մինասյանի պատասխան ցավոտ ապտակը…

Հայաստանում սկիզբ առած ֆուտբոլային բումը նոր ընթացք է ստանում: Ի դեմս «Արարատ-Արմենիայի»՝ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմը հայտնվեց Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆում: Մեզ համար ֆանտաստիկ թվացող հաջողությանը, որն է՝ հեղինակավոր ակումբային մրցաշարի խմբային փուլում հայտնվելը, մնացել է ընդամենը մեկ քայլ: Մրցակիցը միանգամայն հաղթահարելի է՝ հաշվի առնելով, որ երեկ մեր թիմը փայլուն ֆուտբոլ ցուցադրեց Թբիլիսիում: Փլեյ-օֆում մեր մրցակից Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» կանդրադառնանք ավելի ուշ:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչի հաշվին «Արարատ-Արմենիան» երեկ հաղթեց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին»: Առաջին խաղում «Հանրապետական» մարզադաշտում պարտվել էինք 1:2 հաշվով: Պարտվել էինք բավական թույլ խաղով և անկեղծորեն պետք է նշենք, որ Թբիլիսիում առավելության հասնելն այնքան էլ իրատեսական չէր: Առաջին խաղի երկրորդ կեսում մարտավարական առումով վրացական թիմի գլխավոր մարզիչը ուղղակի կոլապսի ենթարկեց «Արարատ-Արմենիային»: Ուժեղացնելով խաղի տեմպը՝ հյուրերը խաղի թելն իրենց ձեռքը վերցրին, և ընդունենք, որ արժանիորեն հաղթեցին:

Պատասխան խաղում «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխան ապտակը հասցրեց իր վրացի գործընկերոջը, որը շատ ավելի ուժեղ էր և ցավոտ: Ի պատասխան «Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գեորգի Չիաբրիշվիլիի՝ Մինասյանը իր ֆուտբոլիստներին հրահանգել էր էլ ավելի արագ և ինչ-որ տեղ ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրել: Հանդիպման մեկնարկում գործադրված ճնշման արդյունքում մերոնք արագ գոլ խփեցին, ինչը սառը ցնցուղ էր «Սաբուրթալոյի» համար: Դաշտի տերերը խաղադաշտ էին դուրս եկել հանդիպման տեմպն ամեն գնով գցելու և գնդակը վերահսկելու հրահանգով: Գիտակցելով, որ «Արարատ-Արմենիան» կարող է և երկրորդ գոլը խփել, «Սաբուրթալոն» ստիպված եղավ առաջ գնալ: Վրացական թիմն ակնհայտորեն պատրաստ չէր իրադարձությունների նման զարգացմանը և չուներ պլան Բ-ն: Երկրորդ կեսում դաշտի տերերը 0:1 հաշվի ժամանակ փորձում էին ժամանակ ձգել, բայց… Նույն ոգով շարունակելով՝ «Արարատ-Արմենիան» ի վերջո հասավ հաջողության:

Հաղթանակի «մեխը» Թբիլիսիում մեր թիմի բալանսավորված գործողություններն էին 90 րոպեների ընթացքում: Ավելի ստույգ՝ «Արարատ-Արմենիայի» ֆիզիկական պատրաստվածությունը և իրավիճակին համարժեք արձագանքը իդեալական մակարդակի վրա էր:

«Բնական է, որ նախապես ծրագրում ենք ինչ-որ փոփոխություններ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ընթանում խաղը։ Օրինակ՝ եթե հաշվի մեջ երկար ժամանակ փոփոխություն չլիներ, մենք երկու հարձակվողով կխաղայինք։ Բայց քանի որ երկրորդ գոլը շուտ խփեցինք, արդեն ամրացրինք հենակետային գոտին։ Այսինքն՝ հետևում ենք խաղի ընթացքին և փորձում ենք հասկանալ, թե այդ պահին մեր թիմն ինչի է ընդունակ: Արեցինք այն, ինչ ծրագրել էինք։ Տակտիկապես ճիշտ ֆուտբոլ ենք խաղացել։ Կարողացանք երկու խաղակեսում էլ պահել բարձր տեմպը։ Ճիշտ է՝ վերջում ճնշումը մի փոքր մեծացավ, բայց դա բնական էր։ Կարողացանք փոփոխությունների միջոցով փոքր-ինչ թուլացնել այդ ճնշումը։ Համենայնդեպս, ճիշտ ֆուտբոլ ենք խաղացել և արժանիորեն հաղթել ենք։ Ես վիճակագրության մասին չեմ մտածում։ Պարզապես մենք փորձում ենք անել մեր առավելագույնը»,- խաղից հետո ասել է Մինասյանը։

Երեկվա հաղթանակն այնքան ոգևորիչ էր, տպավորիչ, որ «Արարատ-Արմենիային» շնորհավորել է նաև մեր երկրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: ««Արարատ-Արմենիա». կեցցե՛ք, տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Հիշեցնեմ՝ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին՝ Ստեփանակերտում, մինչև 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետը:

Այո, սա մեծ հաղթանակ էր, և բոլորս ցնծության մեջ ենք, բայց… Առջևում «Դյուդելանժի» հետ հանդիպումն է, և հիմա մեր նպատակը հաջորդ և էլ ավելի կարևոր, բացառիկ քայլ անելն է: Հիմա կարևոր է հնարավորինս շուտ մոռանալ «Սաբուրթալոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին և ողջ ուժերը կենտրոնացնել առաջիկա հանդիպման վրա: Հանդիպում, որը կարող է Հայաստանին դուրս բերել Եվրոպա լիգայի խմբային փուլ: Մենք մոտ ենք ֆուտբոլային երազանքներից մեկի իրականացմանը: Հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» կարող է իրականացնել այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում