Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրբեն ծրագրել է Վենեսուելա վարձկան ուղարկել՝ Բոլիվարիանյան Հանրապետության առաջնորդի ֆիզիկական ոչնչացման նպատակով։ Այս մասին հաղորդում է La Vanguardia-ն։
«Ես իմացել եմ ծրագրի մասին, որը ղեկավարել է Ալվարո Ուրբե Վելեսը՝ ԱՄՆ-ում Կոլումբիայի դեսպան Ֆրանսիսկո Սանտոյի մասնակցությամբ։ Վենեսուելա 32 վարձկան ուղարկել, որպեսզի նրանք փորձեն սպանել ինձ»,-ասել է նա։